«Դե, սպասիր» մուլտսերիալի վերաթողարկման նպատակով Գայլի համար ստեղծված նոր կերպարը համացանցում է հայտնվել (լուսանկար)

«Դե, սպասիր» մուլտսերիալի վերաթողարկման նպատակով Գայլի համար ստեղծված նոր կերպարը համացանցում է հայտնվել (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am։ Խորհրդային «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի «Դե, սպասիր» («Ну, погоди!») հայտնի մուլտսերիալի վերաթողարկման նպատակով հերոսներից մեկի՝ Գայլի համար ստեղծված նոր կերպարի լուսանկարը հայտնվել է համացանցում, հայտնում է «Подъем» թելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ հերոսի նոր «տեսքի» լուսանկարը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան հնչյունավորման համար քասթինգին մասնակցող դերասաններին է ուղարկել, որից հետո էլ այն համացանցում է հայտնվել։

Նշվում է, որ գայլի արտաքինը 50 տարբերակից է ընտրվել, որոնցում 18 սանրվածք և պոչի 4 տարբեր տեսակ է եղել։

Կինոընկերությունից հայտնել են, որ համացանցում հայտնված Գայլի կերպարը վերջնական ընտրություն չէ։

Հայտնի է, որ նոր մուլտսերիալը հին տարբերակի ուղղակի շարունակությունը չի լինի, այդ պատճառով էլ նոր տարբերակի ստեղծողները ժամանակակից գրաֆիկական լուծումներ ու ոճ են փնտրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում