Ֆլորենցիայում բացվել է Ուֆֆիցի պատկերասրահը

Ֆլորենցիայում բացվել է Ուֆֆիցի պատկերասրահը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Ֆլորենցիայում Ուֆֆիցի պատկերասրահն ավելի քան երկու ամիս կարանտինից հետո կրկին բացվել է այցելուների համար։ Պատերասրահի տնօրենն անձամբ է դիմավորել առաջին այցելուներին, որոնք նախապես գնել էին տոմսեր։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, կայացած ասուլիսում պատկերասրահի տնօրենն ասել է, որ Ուֆֆիցին վերջին հարյուրամյակում փակվել էր ընդամենը մի քանի անգամ։

«Դա տեղի էր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1996 թվականին ուժեղ ջրհեղեղից հետո և 1993 թվականին մաֆիայի կողմից կազմակերպված պայթյունից հետո։ Ամեն անգամ թանգարանը վերադարձել է ավելի գեղեցիկ»,- հիշեցրել է թանգարանի տնօրեն Այկե Շմիդտը։

Թանգարանը բացման օրն ունեցել է շուրջ 400 այցելու։

Հաղորդվել է, որ քաղաքացիների անվտանգությամբ պայմանավորված բոլոր կանոններին հետևելով՝ թանգարանը կարող է միաժամանակ ընդունել 450 մարդ, ինչը սովորական ժամանակ ընդունելության կեսն է։

Թանգարանի տնօրենի խոսքով, հիմա մարդիկ ունեն հիանալի հնարավորություն բավականություն ստանալ արվեստի գործերից առանց արդեն սովորական դարձած բազմության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում