Թուրքիայի միակ հայկական գյուղում բացվել է երկրի առաջին հայկական թանգարանը (լուսանկարներ)

Թուրքիայի միակ հայկական գյուղում բացվել է երկրի առաջին հայկական թանգարանը (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am։ Թուրքիայի տարածքում միակ հայկական գյուղը համարվող Հաթայ նահանգի Վագըֆլըում երկրի առաջին հայկական թանգարանն է բացվել. այն կոչվում է «Մուսալեռ», գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Աղբյուրին տված հարցազրույցում գյուղի Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը տեղեկացրել է, որ թանգարանում ներկայացված են ոչ միայն հայկական, այլ նաև Անատոլիայում ապրող և ապրած բոլոր ժողովուրդների մշակութային նմուշներ:

Չափարը տեղեկացրել է, որ ինքը կնոջ` լրագրող Լորա Չափարի հետ հսկայական աշխատանք է տարել թանգարանի հավաքածուն ապահովելու ուղղությամբ, տարբեր երկրներից նմուշներ են բերել Վաքըֆլը, բայց ներկայացված նմուշների մեծ մասը ձեռք է բերվել Վաքըֆլըի գյուղացիներից:

Չափարը թանգարանը համեմատել է ֆիլմի հետ, որտեղ ներկայացվում է տարածաշրջանի ժողովուրդների մշակույթը, կենցաղն ու լեզուն:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հաթայի նահանգապետին և մի շարք այլ պաշտոնյաների` թանգարանի բացման գործում իրենց աջակցելու և ներդրում ունենալու համար:

Ելնելով ներկայիս համաճարակային իրավիճակից՝ թանգարանի պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակի ավարտից հետո թանգարանը բաց կլինի բոլոր այցելուների առաջ:

Թանգարանում ներկայացված են պատմական իրեր, զարդեր, տարազներ, ինչպես նաև մուսալեռցիների ավանդական հարիսայի մեծ կաթսաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում