USD
EUR
RUB

Լույսն ընդդեմ խավարի

 

Երբեմն, բախվելով անսպասելի խնդիրների, ներփակվում ենք ինքներս մեր մեջ՝ հուսահատ մեկուսանալով։ Այլևս չենք համարում, որ մեր մտքերը, զգացմունքները հնարավոր է պատմել որևէ մեկին։ Հույս չենք դնում և ոչ ոքի վրա, չենք վստահում ոչ ոքի․ չէ՞ որ նախկինում ունեցել ենք մեկ- երկու անհաջող փորձառություն։ Չվստահելով ու հուսահատ մեկուսանալով, ավաղ, կորցնում ենք վստահությունն ու հավատն առ Աստված։ Սակայն արդյո՞ք ճիշտ ենք վարվում։

Աստված վերմարդկային է, Նա է մարդուն ստեղծողը՝ Արարիչը։ Արդյո՞ք ճիշտ է, որ մարդկանցից մեկուսանալուն զուգահեռ՝ նեղանում և մեկուսանում ենք անգամ մեզ ստեղծողից․ չէ՞ որ նա ինքը գիտի ամենն՝ առանց բացատրության։

Մեկուսացած լինելը երբեք չի կարող մարդուն վեր բարձրացնել, այլ հակառակը՝ մեկուսավածությամբ ու հուսահատությամբ ավելի ու ավելի ենք գլորվում մեր իսկ ստեղծած մութ անդունդը։ Այնտեղ չենք զգում և ոչ ոքի ներկայությունը։Հոգևոր մեկուսացման անդունդում երբեք հնարավոր չէ բաշխել Աստծուց տրված սերը, փոխարենը մեծ հնարավորություններ կան սեփական անձի վրա կենտրոնանալու և եսասիրության զարգացման համար։ Այս մութ ճանապարհի վերջում երբեք վառվող լույս չկա, այլ խավար է միայն։ Ուրեմն, ինչպե՞ս դուրս գալ այդ անդունդից։

Իհարկե, խավարը հաղթահարելու համար լույս է անհրաժեշտ։ Իսկ որտե՞ղ է լույսը։ Ավետարանում Քրիստոս ասում է․ «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12)։

Այսպիսով՝ թեև բարդ և դժվարին է ճանապարհը, որ անցնում է ամենքից նեղացած, հեռացած, հուսահատ ու մեկուսացած մարդն Աստծուն վերագտնելիս, սակայն առավել քաղցր են դրա արդյունքները։ Աստվածային լույսով լուսավորված ճանապարհը մարդ անցնում է՝ զգալով Նրա ներկայությունը։ Այդ լույսն է, որ առաջնորդում է մարդուն և հանում նրան մութ անդունդից։ Այդ լույսն է, որ նման չէ ֆիզիկական լույսին, քանզի չի կարող կուրացնել։ Այն օգնում է, որպեսզի մարդ տեսնի դեռ չտեսածը, նկատի ոչ նկատելին։ Այդ լույսն է բազում մարդկանց վեր հանել մութ անդունդներից՝ տալով նոր հնարավորություն, որպեսզի դառնան աստվածային սիրո տարածողներ։

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan