Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է, նա գտնվում է Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտնել է Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչը հոսպիտալացվել է, բայց սարսափելի բան չկա, ուղղակի նրա առողջական վիճակն այնպիսին է, որ ամիսը մեկ պետք է պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցնի: Հուսով եմ, որ մեկ շաբաթից նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,-ասել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ Տելեգրամի Baza ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էլ, որ Մոսկվայում գլխուղեղի կաթվածով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում