Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը

Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ 82 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը:

«Մարդ, որը հանճարեղ ստեղծարարի թե կողակիցն էր, թե կյանքի ընկերն ու զինակիցը: Մարդ, որը մշտապես բարձր պահեց Սերգեյ Փարաջանովի մեծ արվեստի համարումը, Վարպետի անունն ու հիշատակը»,- նշված է Կինեմատոգրաֆիստների միության էջում։

Սերգեյ Փարաջանովն ու Սվետլանան միասին ապրել են 1956-1962 թվականներին։ Սվետլանա Շերբատյուկը ամուսանցել է 16 տարեկանում։ Նրանց որդին՝ Սուրեն Փարաջանովը, ծնվել է 1958 թվականին։

analitikaua.net-ի հաղորդմամբ, Սվետլանա Շերբատյուկը մասնագիտությամբ թարգմանչուհի է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում