Իսպանիայում կկայանա հայկական «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի պրեմիերան

Իսպանիայում կկայանա հայկական «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Իսպանիայի RTVE առաջին ալիքով կկայանա հայկական պատմական «Ուրարտու. մոռացված թագավարություն» ֆիլմի պրեմիրեան: «Инфотека24»-ի հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր, «HAYASA» մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն և հիմնադիր Տիգրան Մանասյանը։

Ռեժիսոր Վագա Վարդանյանի ֆիլմը ներկայացնում է երկրի վրա ամենահին պետություններից մեկի պատմությունը։ Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր։

Մանասյանը պատասխանելով հարցին, թե ե՞րբ կկայանա ֆիլմի պրեմիրան Արցախում, Հայաստանում կամ Ռուսաստանում, ասել է, որ Երևանում ցուցադրությունը նախատեսված է Երևանի օրը։ Այն տեղի կունենա կինոթատրոններից մեկում, բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է փոխել ծրագրերն ու պրեմիերան կարող է կայանալ երկրում զանգվածային միջոցառումներ թույլ տալուց հետո։

Նա նշել է, որ ֆիլմի ստեղծողներն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի այն ցուցադրվի աշխարհի բոլոր մասերում։ Մասնավորապես, բանակցություններ են տարվում ԱՄՆ-ում, Ճապոնիայում, եվրոպական երկրներում պրեմիերաների շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում