Իտալիայում հայտնաբերվել է Բենքսիի՝ գողացված աշխատանքը՝ նվիրված Փարիզի 2015թ. ահաբեկչության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Իտալացի կարաբիներները հայտնաբերել են սթրիթ արտի հանրահայտ վարպետ Բենքսիի աշխատանքներից մեկը, որն անհայտ անձինք գողացել էին Փարիզի «Բատակլան» համերգասրայի պահեստային մուտքի մոտից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Աբրուցո մարզի Տերամո քաղաքի կարաբիներների վարչությանը:

Նկարը, որը բրիտանացի վարպետը պատրաստել էր ի հիշատակ 2015թ․ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի, պատկերված էր սգացող աղջկա տեսքով: Պատկերը հայտնվել էր «Բատակլանի» դռան վրա 2018թ. ամռանը:

Աբրուցո նահանգի դատախազությունից հայտնել են, որ նկարչի աշխատանքը գտնել հաջողվել է իտալացի և ֆրանսիացի իրավապահների համատեղ աշխատանքի շնորհիվ:

Իտալական աղբյուրները հայտնում են, որ գրաֆիտին անվնաս է մնացել: Նշվում է, որ անհայտ անձինք էլեկտրական գործիքի օգնությամբ կտրել են համերգասրահի դռան հատվածը և անհետացել դեպքի վայրից բեռնատարով:

Հիշեցնենք, որ Փարիզի «Բատակլան» մարզասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել էր հայազգի Լոլա Ուզունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում