Տեր Եսայի քահանա Արթենյան. «…ապաշխարությունը կարող է մեզ վերադարձնել մեր անմեղությունը»

Տեր Եսայի քահանա Արթենյան. «…ապաշխարությունը կարող է մեզ վերադարձնել մեր անմեղությունը»

Մարդու ծերանալը պայմանավորված չէ տարիների քանակով, այլ՝ սեփական ռեսուրսները, կարողությունները և հանրավորությունները վատնելով: Կյանքում շատ բարդ իրականություններ կան, օիրնակ՝ երբ հանդիպում ես անցյալի սխալներին և ափսոսում դրանց համար: Կան մարդիկ, ովքեր սարսափով են հիշում իրենց անցյալի բացթողումները և հուսահատվում:
Հնարավոր չէ վերադառնալ անցյալ և այնտեղ ինչ որ բան շտկել, բայց վերապրել կյանքը հնարավոր է: Օրինակ՝ կան մեղքեր, որ գործել ենք անցյալում, իսկ ցավը մնացել է մինչև այսօր: Այդ ցավը ներկայի մեջ մեզ հիշենում է մեր տկարությունները և անզորությունը, ինչը կարող է առիթ դառնալ կրկնելու նույն մեղքը: Հենց այդ ցավի վերապրումն է ընկած ապաշխարության հիմքում, իսկ ապաշխարությունը կարող է մեզ վերադարձնել մեր անմեղությունը:

Տեր Եսայի քահանա Արթենյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում