Խոչընդոտը

Խոչընդոտը

Կեսգիշերին մի քրիստոնյա լապտերների լուսավորության ուղեկցությամբ քայլում է փողոցով: Լույսի ներքո հսկա ստվեր է տեսնում: Տագնապում է և ասում.

– Առաքյալի մարգարեական խոսքերի իրականացումն է:

Հայտնության գրքի ահռելի գազանի ստվերն է, որ եկել է աշխարհ ու հիմա իմ առջև է կանգնած:

Եթե փախչեմ, կհասնի ու ինձ կուլ կտա: Տե՛ր Աստված, հենց իմ առջև պիտի հայտնվե՞ր այս գազանը: Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար: Բայց, Տե՛ր իմ, Դու ես իմ պահապանը: Սուրբ Խաչի զորությամբ ես կքայլեմ առաջ:

Իր մոտից հանում է Սուրբ Խաչի նշանը և դողդողացող ձեռքով իր կրծքին սեղմելով շարժվում առաջ:

Մոտենալիս տեսնում է, որ ստվերն ավելի է մեծանում ու սարսափ ներշնչում: Լույսի ներքո տեսնում է իրեն նայող վախվորած աչքեր, սպիտակաթույր, գեղեցիկ և անպաշտպան, կուչ եկած մի նապաստակ…

Հաճախ մեզ ավելի վնասում են ոչ թե խոչընդոտները, այլ թե ինչպես ենք գնահատում ու հասկանում դրանցից բխած անհանգստությունները: Իսկ իրականում խոչընդոտներնայնքան էլ մեծ ու սարսափելի չեն..

Հովհաննես Մանուկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում