Իսպանաբնակ 12-ամյա սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանն առցանց մրցույթում անցել է երկրորդ փուլ

Իսպանաբնակ 12-ամյա սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանն առցանց մրցույթում անցել է երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող 12-ամյա սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանը, Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից կազմակերպված երաժշտական առցանց մրցույթում հաջողությամբ հաղթահարելով առաջին փուլը, այժմ մասնակցում է երկրորդ փուլին, որի քվեարկությունը դեռևս ընթացքի մեջ է: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։

Առաջին փուլին մասնակցել է 632 երաժիշտ, անցել է ընդամենը 27-ը, այդ թվում Ալիսիան։

Ալիսիա Սարգսյանն ասել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հայտնվի եզրափակչում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում