Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին վարպետաց դաս կանցկացնի հայ երաժիշտների համար

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին վարպետաց դաս կանցկացնի հայ երաժիշտների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։ Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն:

Նա հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Թագավորական նվագախմբի հետ և այլն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս նախաձեռնությանը։

Վարպետաց դասին միանալու համար անցե՛ք հետևյալ հղումով:

Meeting ID: 936 7309 9942
Password: 160620

Հետևեք մեզ նաև Telegram-ում