Դալայ Լաման երգ է թողարկել

Դալայ Լաման երգ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: «Երաժշտությունը մեր տարաձայնությունները հաղթահարելու կարողություն ունի: Չնայած իմ կյանքի գերնպատակը մարդկանց հնարավորինս շատ ծառայելն է, բայց երաժշտությունը մարդկանց կարող է օգնել այնպես, ինչպես ես չեմ կարող»,- երաժշտական առաջին ալբոմի թողարկման առնչությամբ իր իսկ կայքէջում գրել է Դալայ Լաման:

Նշենք, որ Billboard հարթակի փոխանցմամբ՝ Դալայ Լաման ներկայացրել է «Կարեկցանք» երգը, որ ներառված է նրա դեբյուտային «Ներաշխարհ» ալբոմի մեջ:
Ալբոմում 11 երգ է ներառված, այն հոգևոր առաջնորդի 85-ամյա հոբելյանի պատվին թվային հարթակներում հասանելի կլինի հուլիսի 6-ին:
Նշվում է, որ սկավառակի վաճառքից ստացված ամբողջ հասույթը բարեգործությանն է ուղղվելու։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում