Հույս, որ կրկին կյանք տվեց

Հույս, որ կրկին կյանք տվեց

Ինչպե՞ս իմաստ գտնել կյանքում և շարունակել ապրել, երբ մարդ անզոր է և հուսահատ։ Եթե մարդ հուսահատվել է, նշանակում է՝ ճնշվածություն է զգում, ելք չի տեսնում, լուծում չի գտնում։ 

Ու երբ հուսահատության զգացում ենք ունենում, առաջինը, որ ասում ենք, հետևյալ արտահայտությունն է․ «Ես այլևս ոչինչ չեմ կարող անել»։

Քանի դեռ ունենք նպատակներ ու երազանքներ ու գիտակցում ենք, որ շարժվում ենք դեպի դրանց իրականացումը, հուսահատության չենք հանդիպում։ Սակայն կորցնելով դրանց հասնելու ճիշտ ուղին՝ հուսահատությունը դառնում է անխուսափելի, և, բնական է, նաև անզորություն ենք ապրում։ Հուսահատություն լինում է այն ժամանակ, երբ նկատում ենք, որ այլևս ուշ է, մենք արդեն խորտակվող նավակում ենք, ու հնարավոր չէ հետ բերել այն, ինչ ունեինք:

Կա մի հասկացություն, որ շատ մոտ է հուսահատությունը՝ հանձնվելը։ Սակայն վերջինս հուսահատությունից ավելի անկումային և վտանգավոր է։ Ինչո՞ւ։ Քանի որ հուսահատությանը կարող է հաջորդել հույսը, մինչդեռ երբ հանձնվում ենք, ինքներս ենք փակում հույսի՝ դեպի մեզ ճանապարհը։

Հուսահատությունը ոչնչացնողը հենց հույսն է։ Մենք ապրում ենք՝ անընդհատ հուսալով, որ ելք կգտնենք ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, հակված լինելով դրականին՝ հույսի շնորհիվ: Երբ ասում ենք՝ հույս կա, ուրեմն՝ կյանքն առաջ է ընթանում։ Քանի դեռ հույս ունենք, դեռ ամեն ինչ կորած չէ։ Չհանձնվելու համար մշտապես պետք է փորձենք առաջ ընթանալ ու լիցքավորվել միայն դրական մտքերով ու զգացումներով: Պետք է հիշենք՝ այն, ինչ ներկայի համար է, վերցնում ենք հավատքով, իսկ ինչն ապագայի՝ հույսով սպասում ենք: Քանզի գրված է սաղմոսներում. «Երանի այն մարդուն, ով իր հույսը Աստծո վրա է դրել» (Սաղմ. 2:13): «Ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավեն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա» (Սաղմ. 17:31)։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում