Տեղի կունենա Խաչատրյանի անվան մրցույթի փակման գալա համերգը.

Տեղի կունենա Խաչատրյանի անվան մրցույթի փակման գալա համերգը.

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am։  Այսօր երեկոյան՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի փակման արարողության ընթացքում‚ հայտնի կդառնան մրցույթի դափնեկիրների անունները։ Փակման գալա համերգը ժամը 22.00 կհեռարձակվի Առաջին ալիքով։

Մրցույթի հաղթողն արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ առաջին անգամ հանդես կգա հեռավար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Արհեստական բանականությունը կկարողանա տրանսֆորմացնել նվագախմբի նվագակցությունը մենակատարի ցանկություններին: Առաջին անգամ է‚ երբ նվագախումբ-մենակատար կապը իրականանալու է հատուկ ստեղծված հավելվածի միջոցով:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում