Պիոտրովսկին առաջարկել է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ին այլընտրանք

Պիոտրովսկին առաջարկել է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ին այլընտրանք

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել նոր միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կարող են մշակույթի ոլորտում առկա հարցերն արդյունավետ լուծել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև բոլոր միջազգային կազմակերպություններին, նա նշել է, որ համավարակի ընթացքում պարզ դարձավ, որ այնքան էլ լավ չեն կատարում իրենց պարտականությունները, պետք են ինչ-որ նոր նախաձեռնություններ։

«Այդ առումով մենք հիմա պատրաստում ենք մշակութային համաժողով, որը պետք է վերակառուցի մշակութային փոխգործակցության հիմքերը»,- ասել է Պիոտրովսկին։

Նա նշել է, որ աշխատանքը համաճարակի պայմաններում միավորել է թանգարանային համայնքին, զգալիորեն աշխուժացել է կապերը հաստատությունների միջև, այդ թվում՝ տարբեր երկրների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում