3-ամսյա ընդմիջումից հետո վերաբացվում են Հունաստանի թանգարանները

3-ամսյա ընդմիջումից հետո վերաբացվում են Հունաստանի թանգարանները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Հունիսի 15-ին կորոնավիրուսով պայմանավորված 3-ամսյա կարանտինից հետո վերաբացվում են Հունաստանի թանգարանները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հունաստանում մշակութային բոլոր հաստատությունները փակվել էին մարտի 13-ին: Մեկ ամիս առաջ բացվել էին հնագիտական հուշարձանները, այդ թվում` Ակրոպոլիսը:

Թանգարանների բացման օրը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի հետ միասին կայցելի Հին Աթենքի Ագորայի թանգարան և հնագիտական պեղումների վայրեր:

«3 ամիս փակ թանգարաններով` երկար ժամանակահատված է: Դրանք բացվում են երկուշաբթի՝ հունիսի 15-ին, և սպասում են մեզ բոլորիս: Սա երկրի մշակութային ենթակառուցվածքների վերսկսման երկրորդ կարևոր քայլն է: Դրան նախորդել է հնագիտական հուշարձանների բացումը, որն օրինակ է ծառայել աշխատակիցներին և այցելուներին կորոնավիրուսից պաշտպանելու գործում»,-ասված է երկրի մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Բոլոր թանգարանները պարտավոր են ապահովել աշխատակիցների և այցելուների անվտանգության և հիգիենայի կանոնների պահպանումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը:

 

 

 

ԼՐԱՀՈՍ
22:45 • 15/06
Հյուսիսային պողոտայում` հետիոտների համար նախատեսված վայրով երթևեկած վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
22:38 • 15/06
ՊՍԺ-ն մտադիր է Բավարիայից գնել Լուկաս Էռնանդեսին
youtube subscribe

22:24 • 15/06
Հայաստանը տարածաշրջանում պահպանում է «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով
22:19 • 15/06
Այս իշխանությունը հերթական անգամ նսեմացնում է ոստիկանական համազգեստն ու ոստիկանին․ Սայաթ Շիրինյան (տեսանյութ)
22:16 • 15/06
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները տեսակապի միջոցով քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր
22:09 • 15/06
«Մենք հաշվարկել ենք մեր հետագա անելիքները, հաշվարկել ենք նաև իշխանության գործողությունները․ իշխանություններին զարմացնելու ենք». Արման Աբովյան. 168․am
22:00 • 15/06

Հետևեք մեզ նաև Telegram-ում