«Օսկարը» երկու ամսով հետաձգվել է

«Օսկարը» երկու ամսով հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 93-րդ միջանակաբաշխությունը կկայանա 2021 թվականի ապրիլի 25-ին՝ ժամկետից ավելի ուշ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել են կազմակերպիչները։

«Օսկարը» սովորաբար անցկացվում է տարվա սկզբին։ Նախատեսվում էր, որ հաջորդ տարի այն կայանալու էր փետրվարի 28-ին։

Հաջորդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կարող են ներկայացվել ֆիլմեր, որոնք թողարկվել են 2020 թ. հունվարի 1-ից 2021 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։

Հավակնորդների անունները հայտնելու են մարտի 15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում