Աննա Մելիքյանը սերիալ է նկարահանում

Աննա Մելիքյանը սերիալ է նկարահանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը սկսել է «Քնքշանք» սերիալի արտադրությունը, որը հիմնված է նույնանուն կարճամետրաժ ֆիլմի վրա։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինսթագրամում գրել է կարճամետրաժ ֆիլմում գլխավոր դերակատարուհի Վիկտորիա Իսակովան։ Տղամարդու գլխավոր դերակատարը Եվգենի Ցիգանովն է։

Դերասանական կազմին միանալու է Աննա Միխալկովան, Ինգեբորգա Դապկունայտեն, Յուլիա Պերեսիլդը, Ռավշանա Կուրկովան և ուրիշներ։

Դերասանների և նախագծի ռեժիսորի խոսքերով, ֆիլմում բացահայտվելու է գլխավոր հերոսուհու կյանքից մանրամասները՝ միջին տարիքի Ելենա Իվանովայի, որը հանուն կարիերայի մոռացել է իր անձնական կյանքի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում