Առցանց ցուցադրություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Առցանց ցուցադրություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր ժամը 20:00-ին առցանց կցուցադրի Վ.Ա.Մոցարտի հանրահայտ «Ռեքվիեմը» նվիրված՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Համերգին մասնակցում էին Կաունասի պետական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ և Թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժորն է Կոնստանտին Օրբելյանը։

Նախագիծը իրականացվել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում