Վահան Տերյան. Ես անջատված եմ հայրենի հողից

Վահան Տերյան. Ես անջատված եմ հայրենի հողից

***
Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,-
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ…

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած.
Ջմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տո՜ւն, հավետ մոռացած…

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,-
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում.
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
– Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն…

Հետևեք մեզ նաև Telegram-ում