«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն

«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ «Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է “To BE! That’s not a question!” («Լինե´լ․ սա խնդիր չէ»)։ Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն, ում այս օրերին հաճախ են հարցնում փառատոնի չեղարկման, հետաձգման մասին՝ կապված կորոնավիրուսի հետ, ինչին ի պատասխան, փառատոնի նախագահն արձագանքում է․«Լինե´լ. սա խնդիր չէ»։

Նրա փոխանցմամբ, այս տարի փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Ա. Ղուկասյանը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը երկրում այդ օրերին մասամբ կբարելավվի։

Փառատոնն այս տարի թատերասեր հանրությանը կներկայանա նոր ձևաչափով և բազում անակնկալներով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փակ տարածքներում (indoor) ներկայացումներ տեղի չեն ունենա:

Փառատոնի նախագահը շեշտել է, որ խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, գծանշումներ, դիմակ ու անհրաժեշտ այլ միջոցներ…
Այս տարվա «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասեր․ «ՀԱՅ ՖԵՍՏԸ գալիս է ձեր տուն»։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին…

Նման անակնկալներ սպասվում են ոչ միայն երևանյան, այլ նաև մարզային հանդիսատեսին։ «ՀԱՅ ՖԵՍՏԸ» կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում և այլ մարզերում։

Փառատոնի օրերին գերհագեցած կլինի նաև փառատոնի օնլայն հարթակը: Կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև: Բավական է միայն թվարկել նախնական համաձայնություն տված մասնակիցների անունները` «ТЕАТР» ամսագրի գլխավոր խմբագիր, NET միջազգային փառատոնի արտ-տնօրենՄարինա Դավիդովա (ՌԴ), «Մանչեսթր» թատերական փառատոնի տնօրեն Ջոն ՄակԳրաֆ (Մեծ Բրիտանիա), հեղինակավոր բեմադրիչներԻո Սթրոմգրեն (Նորվեգիա),Անտոնիո Արաուժո (Բրազիլիա), Թոմաս Օստերմայեր (Գերմանիա) և ուրիշներ:

«ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ թատերական փառատոնը համատեղ նախագծեր կիրականացնի MitSP (Բրազիլիա), Almagro (Իսպանիա), FITEI (Պորտուգալիա), Dublin (Իռլանդիա) և այլ հանրաճանաչ միջազգային թատերական փառատոների հետ։ Լայվ-սթրիմ ձեւաչափում և մասնակից երկրների հետսինքրոնկցուցադրվեն փառատոնի տարբեր տարիների իրադարձային ներկայացումներըինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական արտադրության։
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 2019թ.-ին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկելէ 24 լավագույնների ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում