«Ոսկե գլոբուս»-ի անցկացման ժամկետը փոխվել է

«Ոսկե գլոբուս»-ի անցկացման ժամկետը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտնել են այն մասին, որ միջոցառումը տեղափոխվելու է 2021 թվականի փետրվարի 28։ Ամեն տարի այն տեղի է ունենում հունվարի սկզբին։ news.ru-ի հաղորդմամբ, նման որոշման պատճառն է կորոնավիրուսի համավարակը։

«Ոսկե գլոբուս» մրցանակին այս տարի կարող են հավակնել այն ֆիլմերը, որոնք հենց առաջին անգամ կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ։ Նման որոշում է ընդունվել համավարակի պատճառով, քանի որ կինոթատրոնների մեծ մասն այս տարի չեն աշխատում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը նույնպես տեղափոխվել է. 2021 թ. փետրվարի 28-ի փոխարեն կկայանա ապրիլի 25-ին։

«Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակը սահմանվել է Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից 1944 թվականին։ «Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում