Queen ռոք խմբի 50-ամյակի առթիվ Մեծ Բրիտանիայի թագավորական փոստատունը նամականիշներ կթողարկի (լուսանկարներ)

Queen ռոք խմբի 50-ամյակի առթիվ Մեծ Բրիտանիայի թագավորական փոստատունը նամականիշներ կթողարկի (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Մեծ Բրիտանիայի թագավորական փոստատունը Queen ռոք խմբի կազմավորման 50-ամյակի առթիվ լեգենդար խմբի մասնակիցներին և նրանց աշխատանքները մեծարելու համար նամականիշների հավաքածու կթողարկի, հաղորդում է NME-ն:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ հավաքածուում կլինի 13 նամականիշ․ 8-ը՝ երաժիշտների ամենանշանակալի ալբոմների, այդ թվում՝ News of the world-ի (1977 թվական) և Innuendo-ի (1991 թվական) շապիկներով, չորսը՝ համերգներից արված լուսանկարներով, մյուսները՝ Queen-ի խմբակային լուսանկարներով։

«Դժվար է բառերով արտահայտել այն, ինչ ես զգում եմ՝ նայելով այդ գեղեցիկ նամականիշներին։ Այն ժամանակից ի վեր, երբ մենք՝ չորս երիտասարդներս, 50 տարի առաջ սկսեցինք որոնել մեր տեղը, մեր կյանքը նվիրված էր անիրականանալի երազանքի իրականացմանը: Երբեմն տարօրինակ է արթնանալ՝ գիտակցելով, որ հիմա մենք ազգային հարստություն ենք»,-մեկնաբանել է խմբի կիթառահար Բրայան Մեյը:

Queen-ի թմբկահար Ռոջեր Թեյլորն, իր հերթին, նամականիշների թողարկումն անվանել է «մեծ պատիվ»։

Նշենք, որ Queen-ը դարձել է երրորդ ռոք խումբը, որի պատվին նամականիշերի հավաքածու են թողարկում: Ավելի վաղ նման հավաքածուներ թողարկել են The Beatles (2007 թվականին) և Pink Floyd (2016 թվականին) խմբերի պատվին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում