Արտաշատի թատրոնի ստեղծագործական կազմը վերսկսել է աշխատանքը

Արտաշատի թատրոնի ստեղծագործական կազմը վերսկսել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը հունիսի սկզբից վերսկսել է ստեղծագործական աշխատանքները` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան թույլտվության դեպքում առաջիկայում նախատեսվում է բացօթյա բեմահարթակից հանդիսատեսին ներկայացնել Համո Սահյանի պոեզիան:
Ինչպես ասվում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ, պոեզիայի ժանրը այս անգամ հատուկ է ընտրվել, որպեսզի հնարավոր լինի բացառել բեմում մեծ թվով դերասանների ներգրավվածությունը, հետևաբար նաև կոնտակն ու վարակի հետագա տարածումը։
Հարմարվելով ժամանակի թելադրանքին՝ ստեղծագործական կազմը այս ընթացքում թատրոնի ետնաբակում մի քանի հոգիանոց խմբերով փորձեր է անում, որպեսզի դերասանները մարզավիճակում լինեն, և հնարավորինս կանխվի համաճարակային իրավիճակի բացասական ազդեցությունը թատրոնի գործունեության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում