USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի հայոց առաջնորդների հետ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։

Տեսակապի ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան վարդապետ Ալջանյանը և Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանը։

Իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով Եվրոպայի հայկական եկեղեցական կառույցները ներկայացնող հոգևորականներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց նման հանդիպումների պարբերաբար անցկացումը։ Նորին Սրբությունը ողջունեց ժամանակակից տեխնոլոգիաների գործածությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հետ առցանց կապ հաստատելու այս հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի հոգևոր առաքելության առավել արդյունավետ իրագործմանը, Եկեղեցին հուզող հարցերի շուրջ քննարկումների ծավալմանը և փորձառության փոխանակմանը։ Հայրապետն օգտակար նկատեց Հայ Եկեղեցու ավանդույթների ու կանոնների շուրջ թեմերի վարչականների ու հոգևոր սպասավորների գիտելիքների խորացման նպատակով առցանց զանազան ուսուցողական ծրագրերի կազմակերպումը, որոնց իրագործման հարցում կարող են իրենց նպաստը բերել Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի հայ համայնքներին, եկեղեցական կյանքին և առկա իրադրության մեջ եկեղեցականների հովվական առաքելությանն առնչվող մի շարք հարցեր։ Թեմակալ առաջնորդները Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ներկա իրավիճակի, համավարակի կանխարգելման և հետևանքների հաղթահարման ուղղությամբ թեմերի և հայրապետական պատվիրակությունների կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Ուրախությամբ ծանուցվեց, որ առաջիկա ամիս հայկական եկեղեցիները Եվրոպայում կսկսեն լիարժեքորեն գործել՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այս կապակցությամբ մասնավոր քննության առարկա դարձավ Սուրբ Հաղորդության բաշխման ձևի հարցը։ Վերահաստատվեց, որ մինչև նոր տնօրինություն պետք է պահպանվի բաշխման ավանդական եղանակը՝ ապահովելով հիգիենիկ բոլոր կանոնները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց համավարակի պայմաններում հայրենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերի մասին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այն թեմերին, որոնք իրենց նվիրատվություններով զորակցել են Մայր Աթոռի սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև իրենց երկրներում կազմակերպել օժանդակություն կարիքի մեջ հայտնված հայորդիներին։

Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքին՝ գոհունակությամբ տեղեկացնելով հունիսի 14-ին տաճարի կենտրոնական գմբեթի խաչի օծման և տեղադրման մասին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ խաչի զետեղումը Տիրոջ օրհնության և շնորհի նշան է, հույս առկա դժվարությունների հաղթահարման և կյանքի բնականոն ընթացքի վերականգնման։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևոր դասին զորացնել ազգային-եկեղեցական կյանքը թեմերում և պատվիրակություններում՝ նպաստելով նաև ազգային ինքնության անխաթար պահպանմանը և հայ համայնքների պայծառությանը։ Հայոց Հովվապետը կարևոր նկատեց, որ եկեղեցականների հովվական աշխույժ աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր հայորդի ներգրավվի համայնքային և եկեղեցական կյանքում՝ այդպիսով ամրապնդելով իր կապը նաև Եկեղեցու, ազգի և հայրենիքի հետ։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի «Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ Համայն Ռուսիո պատրիարքը դեմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը վաշխառուների մասին Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը Աշխար­հը սո­դո­մա­բար ա­պա­կան­ված է GAIFF Pro -ն տեղի է ունենալու հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով Երկարատև դադարից հետո Սերգեյ Խաչատրյանն ու Լուսինե Խաչատրյանը հանդես կգան առցանց համերգով «Երգի՛ր և COVID-ը կհեռանա» Լոնդոնում գտել են Ռուբենսի՝ 4,3 միլիոն դոլար արժեք ունեցող կտավը Աստծու ճանապարհների գաղտնիքը Հնարավո՞ր է միշտ երջանիկ լինել Հայ Եկեղեցու պատմությունն ամբողջական արժեհամակարգ է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան «Փրկությունն սկսվում է հնազանդությունից» Աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, նոր էր Երվանդ Քոչարը. Լևոն Թութունջյան
website by Sargssyan