Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը

Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը

«Գառ­զու, քեզ­նից լավ ոչ ոք չի կա­րո­ղա­ցել պատ­կե­րել աշ­խար­հի ան­մարդ­կայ­նա­ցած դեմ­քը, մո­լո­րա­կի մե­ռած մա­կե­րե­սը, որ­տեղ սար­սա­փը ար­տա­ցոլ­ված է ինչ­պես հա­յե­լու մեջ»։
Ռո­բեր ՌԵՅ

ՆՎԻ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒՄ 
Ի ԽՈ­ՐՈՑ ՍՐ­ՏԻ, Ե­ՐԵ­ՎԱՆ

1966 թվա­կան։ Նկար­չի տա­նը հա­վաք­վել էին այդ օ­րե­րի նշա­նա­վոր կեր­պար­վես­տա­գետ­ներն ու ար­վես­տա­սեր­նե­րը։ Ե­ռու­զեռ էր, տո­նա­կան տրա­մադ­րու­թյու­նը հա­մա­կել էր ա­մեն­քին։ Նկար­չի տանն էր դա­րի երևե­լի­նե­րից մե­կը` Սա­րյա­նը։ Իսկ օր­վա հե­րո­սի աչ­քե­րը խո­նավ էին, սիր­տը` ա­լե­կոծ­ված։ Այ­նինչ նա հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող վար­պետ էր, Ֆրան­սիա­յի մշա­կույ­թի երևելի դեմ­քե­րից մե­կը։ «Իբրև նկա­րիչ կպատ­կա­նիմ ֆրան­սիա­կան ար­վես­տին, սա­կայն իմ բո­լոր գոր­ծե­րուս մեջ հայ կմ­նամ»։ Սա խոս­տո­վա­նանք էր նախ­նի­նե­րի երկ­րին և խո­նար­հում։ Գառ­զուն էր օր­վա հե­րո­սը, ո­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դեսն էր Երևա­նում։ Ներ­կա­յաց­ված էին շուրջ 150 փո­րագ­րու­թյուն­ներ ու նկա­րա­զար­դում­ներ։ Հե­ղի­նա­կը ողջ ցու­ցա­հան­դե­սը նվի­րա­բե­րեց Հա­յաս­տա­նին` հան­դես գա­լով նաև որ­պես մե­կե­նաս։ Գառ­զու` Գառ­նիկ Զու­լու­մյան, ծն­ված Սի­րիա­յի Հա­լեպ քա­ղա­քում, 1907-ին։ 1966-ին նա ար­դեն Ֆրան­սիա­յի մշա­կու­թա­յին հե­ղի­նա­կու­թյուն­նե­րից էր, իսկ Երևա­նում, իր վե­րոն­շյալ ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի բաց­ման ժա­մա­նակ, նրա շատ բա­նե­րի ա­կա­նա­տես աչ­քե­րը լի էին ար­ցուն­քով։

ՆՎԱ­ՃԵԼ ՓԱ­ՐԻ­ԶԸ, ԴԱՌ­ՆԱԼ ՅՈՒ­ՐԱ­ՅԻՆ

1924 թվա­կան։ Տա­կա­վին պա­տա­նի Գառ­նիկ Զու­լու­մյա­նը Փա­րի­զում էր, կեր­պար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին խառ­նա­րա­նում։ Նշա­նա­վոր Հե­մը` Էռ­նեստ Հե­մեն­գուե­յը, Ֆրան­սիա­յի քա­ղա­քա­մայրն ար­դեն հռ­չա­կել էր որ­պես տոն, ո­րը միշտ Փա­րի­զի հյու­րե­րի հետ է։ Գառ­նի­կը եր­կընտ­րան­քի մեջ պի­տի լի­ներ եր­կար ժա­մա­նակ. 1929-ին ա­վար­տում է ճար­տա­րա­պե­տու­թյան պե­տա­կան դպ­րո­ցը, զու­գա­հեռ հա­ճա­խում է Մոն­պառ­նա­սի Գրան Շո­մեր ա­կա­դե­միան։ Ի վեր­ջո, կեր­պար­վես­տը հաղ­թեց, և կա­յա­ցավ Գառ­զու նկա­րի­չը։ Նա յու­րո­վի նվա­ճեց Փա­րի­զը, ինչ­պես նվա­ճել էին Զա­քար Զա­քա­րյանն ու Վար­դան Մա­խո­խյա­նը, Հով­սեփ Փուշ­մանն ու Էդ­գար Շա­հի­նը և մյուս հայ վար­պետ­նե­րը։ Իր ազ­գա­կից­նե­րից շա­տե­րի պես նվա­ճե­լով Փա­րի­զը` տա­րա­գիր Գառ­զուն ե­ղավ և մնաց յու­րա­յին։ 1930 թվա­կան։ Սկս­վում է Գառ­զուի հաղ­թար­շա­վը, նախ ցու­ցադր­վում է «Գե­րան­կախ­նե­րի» սա­լո­նում, մաս­նակ­ցում է «Ա­նի» և «Հայ ա­զատ ար­վես­տա­գետ­ներ» միու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պած ցու­ցա­հան­դես­նե­րին։ Նկա­րում է նա­տյուր­մորտ­ներ, դի­ման­կար­ներ և բնան­կար­ներ։ Ար­դեն կա­յա­ցած նկա­րիչ էր, երբ Ֆրան­սիա­յի մայ­րա­քա­ղա­քում հան­դես է գա­լիս ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սով։ Նա նվա­ճում էր Փա­րի­զը աս­տի­ճա­նա­բար, 1945-ից ցու­ցադր­վում է Դրուան-Դա­վիթ նշա­նա­վոր պատ­կե­րաս­րա­հում։ Ե­րեք ան­գամ ար­ժա­նա­նում է Հալ­մար­կի մր­ցա­նա­կին։ Մինչև Հա­յաս­տա­նի նկար­չի տա­նը կա­յա­ցած ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը, բա­զում ցու­ցա­հան­դես­ներ է բա­ցում Կա­հի­րեում և Բրյու­սե­լում, Բեյ­րու­թում ու Ժնևում, Ա­լեք­սանդ­րիա­յում և Լոն­դո­նում, Նյու Յոր­քում, Ֆրանկ­ֆուր­տում, պար­բե­րա­բար Փա­րի­զում։ Հռ­չա­կը տի­րեց Գառ­զուին և էլ եր­բեք բաց չթո­ղեց։ Փա­րի­զում բե­մադր­վում են նրա ձևա­վո­րած «Գայ­լը» և «Ժի­զել» բա­լետ­նե­րը, բաց­վում է վե­նե­տի­կյան բնան­կար­նե­րի ան­սո­վոր նկա­րա­հան­դե­սը։ Նա յու­րա­յին էր Փա­րի­զում։
Ինչ­պես տա­ղան­դա­վոր յու­րա­քան­չյուր նկա­րիչ, Գառ­զուն ևս ինք­նա­տիպ ու խոր մտա­ծող էր։ Ա­հա նրա մտ­քե­րից մի քա­նի­սը, ո­րոնք ինք­նին թևա­վոր խոս­քի գին ու­նեն. «Մար­դը մեծ քա­ղա­քի մեջ միայ­նակ է։ Կթ­վի ա­մեն ինչ ու­նի, սա­կայն ի­րա­կա­նու­թյան մեջ ու­նե­ցա­ծը միայն մե­նու­թյունն է», «Ա­ղոթք ը­նե­լու հա­մար պետք է ու­ղիղ ե­կե­ղե­ցի եր­թալ, ոչ թե քա­հա­նա­յին երևալ», «Երևա­կա­յե­ցեք, թե կու­զեք ձեռ­քով բռ­նել արևը, գի­տեք, ի­հար­կե, թե ան­կա­րե­լի է, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, կձգ­տիք»։ Նա մտո­րում էր և ստեղ­ծա­գոր­ծում։ Ձևա­վո­րում է մաս­նա­վո­րա­պես Անդ­րե Մո­րուա­յի «Ֆրան­սիա» և Էռ­նեստ Հե­մին­գուե­յի «Հրա­ժեշտ զեն­քին» վե­պե­րը։ Նրա մա­սին հե­ղի­նա­կա­վոր ար­վես­տա­բան­նե­րը գրում են լուրջ մե­նագ­րու­թյուն­ներ։ 1954-ին «Բու­ժի­վա­լի լք­ված պա­լա­տը» կտա­վի հա­մար ար­ժա­նա­նում է Մեծ մր­ցա­նա­կի։ 1956-ին նրան շնորհ­վում է Պատ­վո լե­գեո­նի շքան­շան, 1958-ին ար­ժա­նա­նում է Ար­վես­տի և գրա­կա­նու­թյան աս­պե­տի կոչ­ման։ Բայց հո­գու ըն­դեր­քում ան­շեջ էր կա­րո­տա­բաղ­ձու­թյու­նը։
«Գառ­զուա­կան պատ­կե­րը ա­ռա­ջին տպա­վո­րու­թյամբ գծե­րի խուրձ է թվում, սա­կայն պար­զո­րոշ նկատ­վում է, որ գծե­րի այդ հյուս­ված­քը քա­ղաք, շեն­քեր, ան­տառ, նա­վա­հան­գիստ, մարդ­կա­յին կեր­պա­րանք է ներ­կա­յաց­նում։ Ի­րա­կա­նի որ­քան այ­լա­փո­խում, նույն­քան հա­րա­զատ վե­րար­տադ­րու­թյուն։ Եվ ինչ­պես ա­մեն մի ճշ­մա­րիտ ար­վես­տում, այս­տեղ նույն­պես այդ այ­լա­փո­խու­մը կամ գեր­պայ­մա­նա­կա­նու­թյու­նը բաց է ա­նում նրա ար­վես­տը ներ­թա­փան­ցե­լու դռ­նե­րը»,- ժա­մա­նա­կին գրել է Շա­հեն Խա­չատ­րյա­նը։

ՄԱՐ­ԴԸ` ՆԿԱ­ՐԻ ԴԱՐ­ՁԵ­ՐԵ­ՍՈՒՄ

Նրա շատ կտավ­նե­րում մար­դը չկա, զգա­լի է նրա ներ­կա­յու­թյու­նը ստեղ­ծա­գոր­ծու­թյան հո­րին­ված­քա­յին և գու­նա­լու­սա­յին են­թա­տեքս­տում։ «Լք­ված նա­վա­հան­գիս­տը» նկա­րել է 1965-ին, գու­ցե թե Մեծ ե­ղեռ­նի 50-ա­մյա տա­րե­լի­ցին ի տուրք։ Նա Ցե­ղաս­պա­նու­թյան ահ­ռե­լի ցավն էր ամ­բա­րել հո­գում, ժա­մա­նա­կա­կիցն էր եր­կու հա­մաշ­խար­հա­յին աշ­խար­հա­մար­տե­րի։ Նա ա­րյամբ էր զգում ար­հա­վիր­քը, աշ­խար­հը կա, բայց ան­գո է բա­նա­կան ա­րա­րա­ծը, ո­րին Աստ­ված կեր­տեց իր պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ։ (Գառ­նիկ Զու­լու­մյա­նի նշա­նա­վոր հայ­րե­նա­կից, կի­նո­ռե­ժի­սոր Ար­տա­վազդ Փե­լե­շյա­նը մի ա­ռի­թով ա­սել է. «Ես նկա­րում եմ բա­ցա­կա­յու­թյու­նը»)։ Մի ա­ռի­թով էլ նկա­րիչն է բնու­թագ­րում ժա­մա­նա­կաշր­ջա­նը խոր­քա­յին բա­նաձևու­մով. «Մե­քե­նա­նե­րը չփո­խե­ցին մարդ­կու­թյան ճա­կա­տա­գի­րը… մեծ է տար­բե­րու­թյու­նը գի­տու­թյան ու նրա կի­րառ­ման միջև։ Գի­տու­թյու­նը չա­զա­տագ­րեց մար­դուն: Ես շատ ստ­րուկ­ներ եմ տես­նում, քիչ` եր­ջա­նիկ­ներ»։ Նա, դեռ ե­րե­խա, տես­լա­պատ­կե­րում նշ­մա­րում էր հա­յոց ցե­ղաս­պան­դի ար­հա­վիր­քը, Դեր Զո­րը և ազ­գա­կից զո­հե­րին։ Մար­դիկ, այս պա­րա­գա­յում` հա­յու­թյու­նը, պատ­մա­կան ար­հա­վիր­քին վերջ­նա­կա­նա­պես կուլ չգ­նա­լու տագ­նա­պով տո­գոր­ված, մի պահ լքում են աշ­խար­հը, հայ­տն­վում կտա­վի դար­ձե­րե­սում։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Գառ­զուն ող­բեր­գակ չէ, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­ներևույթ կար­միր թե­լը խոր­հր­դա­վոր, թե­պետ հա­ճախ դժ­վար ըն­թեր­ցե­լի լա­վա­տե­սու­թյունն է մարդ­կու­թյան և հա­յու­թյան գա­լի­քի հան­դեպ։
1989-ին նկա­րի­չը Հա­յաս­տա­նի Մշա­կույ­թի ֆոն­դին է նվի­րում հի­սու­նից ա­վե­լի վի­մագ­րու­թյուն` ցու­ցա­հան­դես-վա­ճառք կազ­մա­կեր­պե­լու և ստաց­ված հա­սույ­թով Լե­նի­նա­կա­նի նկա­րիչ­նե­րին օ­ժան­դա­կե­լու նպա­տա­կով։ Հե­տո «Հույս» ուր­վա­պատ­կերն է ստեղ­ծում։ Ա­վեր­ված քա­ղա­քի գետ­նից ծա­ռի նման դե­ռա­տի կինն է վեր բարձ­րա­նում, ո­րի ճյու­ղե­րը կար­ծես ծաղ­կուն գար­նա­նա­յին զար­թոն­քի ա­վե­տա­բեր­ներն են։ Հույ­սը նրա վեր­ջին աշ­խա­տանքն էր, որն ա­նա­վարտ մնաց։
1979 թվա­կան։ Գառ­նիկ Զու­լու­մյան-Գառ­զուն ըն­տր­վում է Ֆրան­սիա­յի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի ան­դամ։ Երբ ըն­թա­նում էր նո­րա­հայտ ան­դա­մի օծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը, ե­րախ­տի­քի խոս­քում նկա­րի­չը նախ հի­շա­տա­կում է սե­փա­կան ազ­գա­յին ար­մատ­նե­րին հա­վա­տա­րիմ մնա­լու իր պատ­գա­մը։

ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ

Ան­տե­ղյակ եմ, թե ով­քեր և ինչ տրա­մա­բա­նու­թյամբ են ընտ­րում «Հայ մե­ծեր» շար­քի կեր­պար­վես­տա­գետ­նե­րին, սա­կայն հա­մոզ­ված եմ, որ Գառ­զուի կեր­պար­վես­տը պետք է հս­կա վա­հա­նակ­նե­րի վրա պատ­կեր­վի և դառ­նա երկ­րի սե­փա­կա­նու­թյու­նը։ Նա հայ­կա­կան աշ­խար­հի, հա­յոց երկ­րի նկա­րիչն էր։
Ի դեպ, Մար­տի­րոս Սա­րյա­նի ան­վան մր­ցա­նա­կը ա­ռա­ջի­նը շնորհ­վել է Գառ­նիկ Զու­լու­մյան-Գառ­զուին։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լուսանկարներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում