Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը

Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Գևո անունով:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մայր թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը, Դոդոզյանը մահացել է հունիսի 26-ի առավոտյան:

«Մահվան պատճառը բրոնխիալ ասթման է: Շատերն են հարցնում, թե նա կորոնավիրուսի՞ց է մահացել: Հստակ կարող ենք ասել` ոչ: Դերասանը կորոնավիրուսով վարակված չի եղել»,- նշեց Ներսիսյանն ու հավելեց, որ Դոդոզյանը երկար տարիներ ասթմայով է տառապել:

Գևորգ Դոդոզյանին շատերը ճանաչում են նրա հումորային մանրապատումներով: Դերասանը 2017-ին նկարահանվում էր «Ոսկե դպրոց» կատակերգական բազմասերիանոց հեռուստասերիալում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում