Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է

Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է

Ո՞վ է այ­սօր մեզ ա­ռաջ­նոր­դում դե­պի հա­վի­տե­նա­կան ար­ժեք­ներ. թույլ տվեք այդ հար­ցը առ­կախ թող­նել` հայ­ցե­լով բո­լոր նրանց նե­րո­ղամ­տու­թյու­նը, ով­քեր վս­տահ են, թե գի­տեն դրա պա­տաս­խա­նը:

Ա­նի­մաստ է մար­դու կյան­քը, ե­թե այն հա­վի­տե­նու­թյան հա­մար չի ապր­վում, ո­րով­հետև ա­մեն ժա­մա­նա­կա­վոր ու ան­ցո­ղիկ բան ա­նի­մաստ է, ո­րով­հետև ե­ղած ի­մաստն էլ չի ամ­րագր­վում, այլ ցն­դում է թույլ շա­ման­դա­ղի նման, որ անհ­նար է ձեռ­քում պա­հել, այլ միայն կա­րե­լի է միառ­ժա­մա­նակ պա­րուր­վել դրա­նով, իսկ երբ այն վերջ­նա­կա­նա­պես ցն­դում է, մար­դու դեմ հառ­նում է դա­ժան ու ան­շտ­կե­լի ի­րա­կա­նու­թյու­նը` զուրկ որևէ մխի­թա­րիչ հե­ռան­կա­րից: Միայն թե, հաս­տա­տա­բար և ար­դա­րա­ցիո­րեն նկա­տենք, որ ե­թե ան­հատն անձ­նա­պես ծա­նոթ չէ Նրա հետ, կամ ճա­նա­չե­լով մեր­ժում է, ա­պա դա­տա­պարտ­ված է` Նրան ան­ծա­նոթ ու մեր­ժող բո­լոր ազ­գե­րի ու ան­հատ­նե­րի հետ բանտ­վել ժա­մա­նա­կա­վո­րի ու ան­ցո­ղի­կի ա­նո­ղոք զն­դա­նում: Նա՛ ա­զա­տագ­րեց մար­դուն այդ զն­դա­նից: Նա մի Դուռ է, Ո­րով մտ­նո­ղը ի­րեն հայտ­նա­բե­րում է իր հո­գու հա­վի­տե­նա­կան սնու­ցու­մը ա­պա­հո­վող մի­ջա­վայ­րում, հետևա­պես` ձեռք է բե­րում հա­վի­տե­նա­կան լի­նե­լիու­թյան ե­րաշ­խիք­ներ:

Գու­ցե մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան հետ­զար­գաց­ման պատ­ճառ­նե­րից կարևո­րա­գույնն այն է, որ քչե­րը գի­տեն. ինչ­պես ա­վե­լորդ սե­փա­կան քա­շը, այն­պես էլ ա­վե­լորդ նյու­թա­կան ինչ­քը իս­կա­պես էլ ա­վե­լորդ են, ա­վե­լին` կյան­քի հետ քիչ հա­մա­տե­ղե­լի: Հո­գին ան­տե­սա­նե­լի, ան­շո­շա­փե­լի ու մեր օ­րե­րում, որ­պես կա­նոն, անզ­գա­լի է, բայց դրա­նից չի փոխ­վում մար­դու` հոգևոր էակ լի­նե­լու փաս­տը: Հետևա­բար, մար­դու կյան­քը արժևոր­վում է հոգևոր ի­րո­ղու­թյուն­նե­րով, ա­վե­լի ճիշտ` իր կյան­քում դրանց առ­կա­յու­թյամբ կամ բա­ցա­կա­յու­թյամբ: Մար­դը սնում ու խնա­մում է իր մար­մի­նը, քո­ղար­կում կամ ի ցույց է հա­նում այն` յու­րա­քան­չյուր դեպ­քում կենտ­րո­նա­նա­լով մարմ­նա­վոր ցան­կու­թյուն­նե­րի վրա: Մարմ­նի և աչ­քե­րի ցան­կու­թյուն­նե­րը անս­պառ են` ի տար­բե­րու­թյուն երկ­րա­յին կյան­քի` մեզ հա­մար սահ­ման­ված ժա­մա­նա­կի, դրանք բա­վա­րա­րե­լու հա­մար աշ­խար­հի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը բազ­մա­թիվ են` ի տար­բե­րու­թյուն հո­գին սնու­ցե­լու հա­մար անհ­րա­ժեշտ միակ բա­ղադ­րի­չի` Աստ­ծո Խոս­քի, ո­րի շնոր­հիվ միայն մար­դու հո­գին ար­դյու­նա­վոր­վում է ու պտ­ղա­բե­րում:

Աստ­ված եր­բեք չի ի­րա­վազր­կում մար­դուն. փաս­տում է Սուրբ Գիր­քը, խն­դի­րը միայն հաս­կա­ցու­թյուն­նե­րը ճիշտ սահ­մա­նե­լու մեջ է: Այ­սօր «մար­դը» ա­վե­լի հա­ճախ ան­հաս­կա­նա­լի բնու­թագ­րով էակ­նե­րի հոր­ջոր­ջում է, քան աստ­վա­ծա­կերպ էա­կին բնու­թագ­րող բառ: «Սեր», «հա­վատ», «աստ­ված» հաս­կա­ցու­թյուն­նե­րը ևս թյու­րըմբ­ռն­վող­նե­րի ա­ռա­ջին գծում են, իսկ Տի­րոջ օ­րը` Կի­րա­կին` Միա­շա­բա­թը, այն է` շա­բաթ­վա ա­ռա­ջին օ­րը, սա­հուն կեր­պով դար­ձավ շա­բաթ­վա վեր­ջին օր:
Աղ­բի տա­կա­ռի վրա «մեղր» պի­տա­կը կպց­նե­լով` նրա բո­վան­դա­կու­թյու­նը չես փո­խի, ա­դա­ման­դը ցե­խո­տե­լով` չես ար­ժեզր­կի: Ի­մաս­տու­թյո՛ւն ձեզ:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում