Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես

Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Երուսաղեմի քաղաքապետ Մոշե Լիոնը նախօրեին այցելել է «Բնության թանգարան»՝ դիտելու հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Ցուցահանդեսը նվիրված է Սուրբ Երկրում հայկական հախճապակու արվեստի հաստատման 100-ամյակին և կազմակերպված է «Հայերը Երուսաղեմում» փառատոնի շրջանակում»։ Ցուցահանդեսում ներկայացված են Գևորգ և Դորին Սանդրունիների աշխատանքները։

«Բնության թանգարանի» շենքը պատկանել է հայ ընտանիքի: 1948 թվականից հետո այն վերածվել է թանգարանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում