USD
EUR
RUB

«Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք»

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: ՍԵՅ­ՐԱՆ ԳՐԻ­ԳՈՐ­ՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք նրա վեր­ջերս վե­րահ­րա­տարկ­ված «Ին­չու՞ ես տխուր» գր­քի մա­սի: Խորհր­դա­յին տա­րի­նե­րի ստ­վեր­նե­րը վեր հա­նող այս գր­քի հիմ­քում պար­զա­պես մարդն է՝ մարդ­կա­յին ու ան­մարդ­կա­յին դրսևո­րում­նե­րով: «Ին­չու՞ ես տխուր»-ը հե­ղի­նա­կի հին­գե­րորդ գիրքն է: Լույս է ըն­ծա­յել «Գր­քա­մոլ» հրա­տա­րակ­չու­թ­յու­նը:

- Գիրքն ա­ռա­ջին հրա­տա­րա­կու­թյուն է ու­նե­ցել խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, ինչ­պե՞ս է ըն­դուն­վել, շր­ջան­ցե՞լ է ար­դյոք գրաքն­նու­թյու­նը:

- Ա­ռա­ջին ան­գամ հրա­տա­րակ­վել է 1989-ին: Չեմ ա­սի, թե շատ խիստ է ե­ղել գրաքն­նու­թյու­նը, բայց ե­ղել է, ո­րով­հետև հրա­տա­րա­կիչ­նե­րը դեռևս ի­ներ­ցիա­յով պահ­պա­նում էին նախ­կին ռիթ­մը: Ինչ­պես մյուս գր­քերս, այս գիր­քը՝ հատ­կա­պես, «տա­կից» էր վա­ճառ­վում: Իսկ գր­քե­րիս հա­մար տր­վող բո­լոր հո­նո­րար­նե­րը ժա­մա­նա­կին փո­խան­ցել եմ ման­կատ­նե­րին: Ես չեմ գրում գու­մար աշ­խա­տե­լու հա­մար, գրում եմ, ո­րով­հետև ու­նեմ դրա ներ­քին պա­հան­ջը:

- Ին­չու՞ ո­րո­շե­ցիք վե­րահ­րա­տա­րա­կել:

- Վե­րահ­րա­տա­րակ­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը «Գր­քա­մո­լինն» է: Հան­դի­պում կա­յա­ցավ «Գր­քա­մո­լից» Հաս­միկ Մե­լիք­սե­թյա­նի և Համ­լետ Մու­րա­դյա­նի հետ, ստա­ցա գր­քի վե­րահ­րա­տա­րակ­ման նրանց ա­ռա­ջար­կը և սի­րով հա­մա­ձայ­նե­ցի:

- Վե­րա­նա­յել-խմ­բագ­րե՞լ եք գիր­քը և, ի՞նչ եք կար­ծում՝ այ­սօր­վա ըն­թեր­ցո­ղի ըն­կա­լում­ներն ա՞յլ են լի­նե­լու:

- Ա­ռա­ջին հրա­տա­րա­կու­թյան ժա­մա­նակ ո­րոշ հատ­ված­ներ դուրս էին հան­վել, այս­պես ա­սած, «խմ­բագր­վել» էին: Ես փոր­ձել եմ դրանք հնա­րա­վո­րինս նո­րից ներ­մու­ծել գր­քի մեջ: Ըն­թեր­ցո­ղի ըն­կալ­ման ա­ռու­մով դժ­վա­րա­նում եմ ինչ-որ բան ա­սել, բայց, բո­լոր դեպ­քե­րում, գիրքն ըն­դա­մե­նը կոնկ­րետ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար չէր: Նկար­չի ստեղ­ծած կտա­վի բո­վան­դա­կու­թյու­նը, ա­սե­լի­քը չէ՞ որ 200 տա­րի հե­տո էլ նույնն է: Այն, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, որ կա­տար­վում են գր­քում, կա­տար­վում են նաև մեր օ­րե­րում, գու­ցե այլ ա­նուն­նե­րով ու ձևա­չա­փով այ­դօ­րի­նակ ի­րա­դար­ձու­թյուն­ներ կա­տար­վել են նաև տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից էլ շատ ու շատ ա­ռաջ: Այդ ա­ռու­մով պատ­մու­թյան մեջ նո­րա­մու­ծու­թյուն չկա: Ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը վերց­նում ես զուտ ձևի հա­մար, բայց, բո­վան­դա­կու­թյան ա­ռու­մով, մարդ­կա­յին կեր­պար­նե­րը և հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­մա­րյա նույնն են, շատ քիչ բան է փոխ­վում կամ հա­մա­րյա չի փոխ­վում: Նույն մար­դիկ, նույն ճա­կա­տագ­րե­րը տար­բեր ձևե­րով այ­սօր էլ կան և կլի­նեն վա­ղը: Փոխ­վում են ըն­դա­մե­նը ժա­մա­նակ­նե­րը: Մարդ­կա­յին չա­րու­թյու­նը, խեղ­ված ճա­կա­տագ­րե­րը, տա­ռա­պանք­նե­րը, լու­սա­վոր օ­րե­րը, ե­րա­զանք­նե­րը այ­սօր էլ կան, վաղն էլ կլի­նեն, ա­վե­լի շուտ այդ ամ­բող­ջը ան­ցյա­լի շա­րու­նա­կու­թյունն է: Մար­դիկ թե՛ բա­րու­թյան, թե՛ դա­ժա­նու­թյան դրսևոր­ման ա­ռու­մով ժա­մա­նա­կի մեջ հա­մա­րյա չեն տար­բեր­վում: Պար­զա­պես ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մար­դու մեջ բա­ցա­հայտ­վում են նո­րա­նոր խոր­քա­յին դրսևո­րում­ներ, իսկ մարդն իր ար­մատ­նե­րով նույնն է ու նույ­նը:

- Խոր­հր­դա­յին մամ­լիչ, մատ­նու­թյուն­նե­րի ինս­տի­տուտ, աք­սոր… Սրանք չէ՞ որ հա­տուկ էին այն ժա­մա­նակ­նե­րին:

- Իսկ այ­սօր չե՞ն մատ­նում, մատ­նում են, չէ՞: Այն ժա­մա­նակ դա պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն էր: Ինչ­պես յու­րա­քան­չյուր կրոն, կո­մու­նիս­տա­կան կրոնն էլ սկզ­բում քո­ղարկ­ված մար­դա­սի­րու­թյուն էր քա­րո­զում, հե­տո սկ­սեց հա­տուկ դա­ժա­նու­թյուն, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն դրսևո­րել ա­մեն ին­չի նկատ­մամբ, և միակ ճշ­մար­տու­թյունն այն էր, որ ով ի­րենց հետ չէ, նշա­նա­կում է ի­րենց դեմ է: Մյուս կրոն­ներն էլ ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե շատ մար­դա­սի­րա­կան են, ի­րա­կա­նում ի­րենց ներ­քին բո­վան­դա­կու­թյան մեջ բա­վա­կա­նին դա­ժան սկզ­բունք­ներ ու­նեն:

- Ձեր գր­քի հե­րո­սը նա­խա­տիպ ու­նի՞, թե՞ հնա­րո­վի է:

- Քիչ բան կա, որ հնա­րո­վի է, ա­վե­լի ճիշտ, փոր­ձել եմ գրա­կան տեսք տալ գո­յու­թյուն ու­նե­ցա­ծին, ինչ­պես դա ա­նում է յու­րա­քան­չյուր գրող: Փոր­ձել եմ տար­բեր մարդ­կանց ճա­կա­տագ­րե­րի խճան­կա­րա­յին տես­քով մեկ ընդ­հա­նուր կեր­պար ստեղ­ծել, որ զու­գա­հեռ նաև իր աշ­խար­հըն­կա­լումն ու­նի: Կեր­պա­րը, որ­պես այդ­պի­սին, հա­վա­քա­կան է։

- Այ­վա­զը տղա­յին փոր­ձում է փր­կել ա­զա­տա­զար­կու­մից՝ չկրկ­նե­լով հոր ճա­կա­տա­գի­րը: Ըստ այդմ, կա­րե­լի՞ է ա­սել, որ պատ­մու­թյու­նը լա­վա­տե­սա­կան ա­վարտ ու­նի:

- Ես նման նպա­տակ չեմ հե­տապն­դել՝ լա­վա­տե­սա­կան-վա­տա­տե­սա­կան... Այդ հե­րո­սը կամ հե­րոս­նե­րը, ան­կախ ինձ­նից, ի­րենք են ստեղ­ծում ի­րենց փի­լի­սո­փա­յու­թյու­նը, ի­րենց ապ­րե­լու վար­քա­գի­ծը և այդ­պես շա­րու­նա­կում են ապ­րել ու գոր­ծել: Ես ի­րենց հա­մար ճա­նա­պարհ չեմ ընտ­րում, ա­մեն մե­կը թե­լադ­րում է իր ով լի­նե­լը և վար­քագ­ծի պա­հանջ­նե­րը:

- Մա­հա­պար­տի ու դա­տա­վո­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ հու­զիչ են: Այդ տե­սա­րա­նի կա­ռու­ցու­մը չէ՞ որ գրո­ղա­կան հնարք է՝ մի­տում­նա­վոր կա­ռուց­ված: Եվ չա­փա­զանց­ված չէ՞ դա­տա­վո­րի՝ մա­հա­պար­տի նկատ­մամբ ու­նե­ցած այդ­չափ հե­տաք­րք­րու­թյունն ու ապ­րու­մակ­ցու­մը:

- Ոչ թե մի­տում­նա­վոր է, այլ ա­ռիթ էր պետք կամ ի­րա­վի­ճակ, որ բա­ցա­հայտ­վեն ո­րո­շա­կի հա­րա­բե­րու­թյուն­ներ, նաև մար­դը՝ այդ հա­րա­բե­րու­թյան մեջ: Դա ինք­նան­պա­տակ չէ, միայն գոր­ծո­ղու­թյան հա­մար չէ, գոր­ծո­ղու­թյու­նը պի­տի հիմք ու­նե­նա: Իսկ հիմ­քը մարդն է՝ իր հո­գե­բա­նու­թյամբ, ա­ռեղծ­վա­ծով, իր թաքն­ված ու քո­ղարկ­ված աշ­խար­հա­յաց­քով և էու­թյամբ: Դա չի նշա­նա­կում, որ դա­տա­վո­րը և կա­լա­նա­վո­րը ան­պայ­ման պետք է մի­մյանց հետ բարձ­րա­ձայն խո­սեն: Նրանց հա­յացք­ներն ու ա­սե­լի­քը բա­վա­րար են, որ եր­կխո­սու­թյու­նը հա­մա­րեք կա­յա­ցած: Գրո­ղը նաև պետք է լսի այն, ին­չը ու­րիշ­նե­րը չեն լսում:
Ինչ վե­րա­բե­րում է հար­ցի երկ­րորդ մա­սին, չա­փա­զան­ցու­թյուն չկա, մար­դը, եր­բեմն ել­նե­լով ո­րո­շա­կի վի­ճա­կից, ուղ­ղա­կի դուրս է գա­լիս խա­ղի այն կա­նոն­նե­րից, ո­րոնք ըն­դուն­ված են: Մենք սո­վոր ենք ո­րո­շա­կի ստան­դարտ­նե­րի, որ ա՛յ, սրա­նից հե­տո սա է լի­նե­լու, հե­տո՝ սա: Այդ­պես չէ, մար­դը նաև ոչ հա­վա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ է ա­նում՝ նա­խա­պես չպ­լա­նա­վո­րե­լով կամ չցան­կա­նա­լով: Եվ շատ դեպ­քե­րում ա­նում է այն, ին­չը նույ­նիսկ տրա­մա­բա­նա­կան չի հա­մա­րում, բայց ա­նում է: Ա­սենք, մարդն իր կյան­քի գնով կյանք է տա­լիս ու­րի­շին և նույն այդ մար­դը ա­ռանց խղ­ճի խայթ զգա­լու մար­դուն զր­կում է կյան­քից: Ին­չու՞ և ինչ­պե՞ս է դա ա­նում: Իր ներ­սում նա մեծ խմո­րում է ապ­րում, մինչև հաս­նում է այդ ակ­տին: Այն­պես որ, մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, կս­խալ­վենք, նա շատ ա­վե­լի բարդ ու բազ­մա­շերտ էակ է, իսկ լիար­ժեք տես­նե­լուն մեր բա­նա­կա­նու­թյու­նը դեռևս հա­սու չէ:

- Ին­չու՞ Այ­վա­զը պատ­ժեց ինքն ի­րեն: Կա­րող էր ան­կեղ­ծա­նալ, խո­սել, ար­դա­րու­թյուն պա­հան­ջել, բայց գե­րա­դա­սեց իր ապ­րածն ու ա­րարք­նե­րի դր­դա­պատ­ճառ­նե­րը թող­նել փա­կագ­ծե­րի մեջ ու գնալ դե­պի մահ:

- Կան մար­դիկ, որ ա­մե­նա­դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րից հե­տո էլ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը պահ­պա­նում են: Իսկ Այ­վա­զը ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող մարդ է, նա հենց այդ­պի­սին է, հա­կա­ռակ պա­րա­գա­յում դեպ­քե­րը լրիվ այլ կերպ կզար­գա­նա­յին, նույ­նիսկ չեմ պատ­կե­րաց­նում, թե ինչ­պես:

- Նա պետք է գնար ինք­նա­զո­հու­թյան, որ տղան փրկ­վեր: Կա՞ նման են­թա­շերտ:

- Կա, բայց ա­ռաջ­նա­հեր­թը նրա մարդ­կա­յին կեր­պարն է, հե­տո, ան­շուշտ, նաև տղան: Մե­կը մյու­սից չպետք է տա­րան­ջա­տել, սա­կայն, այ­նուա­մե­նայ­նիվ, եր­կու խն­դիր է լուծ­վում: Տղա­յի փր­կու­թյու­նից հե­տո մնում է ինքն իր աչ­քե­րի ա­ռաջ: Չի ու­զում որևէ մեկն ի­րեն տես­նի ծն­կած վի­ճա­կում, բայց ինքն ի­րեն տես­նում է այլ լույ­սի տակ: Ին­քը հենց այդ­պի­սին է ու­զում լի­նել: Չի ու­զում ճկել մեջ­քը: Հենց ա­մե­նաս­կզ­բից նրա ըն­տա­նի­քի նկատ­մամբ դա­ժան վե­րա­բեր­մունք են դրսևո­րել, բայց աս­տի­ճա­նա­բար սկ­սում է դի­մադ­րել, չի ու­զում ապ­րել այն հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, ո­րոնք կա­յին: Կա­յին մար­դիկ, որ ինք­նա­զո­հու­թյամբ ու­զում էին մարդ մնալ: Իսկ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին (հի­մա էլ) ա­մեն ինչ ա­նում էին, որ մար­դը չմ­նա իր կեր­պա­րի ու բո­վան­դա­կու­թյան մեջ: Ա­մեն ինչ ար­վում էր, որ մար­դիկ դա­վա­ճա­նեն ու դա­վա­ճա­նեն, դրա հա­մար մե­դալ­ներ, պաշ­տոն­ներ էին տա­լիս, այլ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու ար­տո­նու­թյուն­ներ: Այդ­պես հա­սա­րա­կու­թյու­նը հեշտ է կա­ռա­վար­վում: Զոմ­բիա­ցած հա­սա­րա­կու­թյու­նը հեշտ կա­ռա­վա­րե­լի է ցան­կա­ցած ժա­մա­նակ: Յու­րա­քան­չուր իշ­խա­նու­թյուն մեծ պա­հան­ջարկ ու­նի մատ­նիչ­նե­րի, դա­վա­ճան­նե­րի, բան­սար­կու­նե­րի... Վեր­ջին­ներս դա լավ գի­տեն և ա­ռանց վա­րա­նե­լու դա ա­նում են։

- Ին­չու՞ պատ­մու­թյու­նը կրկն­վեց, ին­չու՞ տղան, ո­րը չու­ներ աղ­քա­տու­թյան պար­տադ­րան­քը, կրկ­նեց հոր ա­րար­քը՝ հավ գո­ղա­նա­լով:

- Դժ­վար է ա­սել, թե ին­չու ա­րեց: Ե­թե մար­դու մեջ ինչ-որ բան ա­նե­լու ցան­կու­թյուն կա, ա­նում է՝ եր­բեմն ինքն էլ խո­րա­պես չգի­տակ­ցե­լով՝ ին­չու է ա­նում: Շատ ունևոր մարդ­կանց ե­րե­խա­ներ գո­ղու­թյուն են ա­նում: Ին­չու՞: Այս­տեղ մի ու­րիշ ցան­կու­թյուն կա, որ ներ­սից է գա­լիս, այդ ցան­կու­թյունն է, որ մար­դուն ո­րո­շա­կի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի է դր­դում, և մար­դը միշտ չէ, որ կա­րո­ղա­նում է դի­մադ­րել:

- Գր­քում տես­նում ենք, որ պար­բե­րա­բար միայ­նակ տղա­յին օգ­նու­թյան ձեռք են մեկ­նում օ­տար մար­դիկ: Այն տա­րի­նե­րին բնո­րոշ երևու՞յթ է սա՝ ձեռք մեկ­նել, տուն ու հան­գր­վան տալ ան­ծա­նոթ մար­դուն:

- Հի­մա էլ այդ­պի­սի երևույթ­ներ կան, այն ժա­մա­նակ էլ կա­յին, դա միշտ էլ ե­ղել է, այդ­պի­սին է մար­դը: Մար­դիկ պար­զու­նակ էին, բայց և մարդ­կա­յին: 1915 թվա­կա­նի ջար­դե­րի ժա­մա­նակ հա­զա­րա­վոր ըն­տա­նիք­ներ Սի­րիա­յում, Ի­րա­նում կմեռ­նեին սո­վից, ե­թե նրանց օթևան, կե­րա­կուր չտա­յին: Երբ խա­չա­կիր­նե­րը մտել են Հա­յաս­տան, պատ­միչ­նե­րը նշում են, որ հայ­կա­կան գյու­ղե­րում նրանց կե­րակ­րել են: Պատ­մա­բան­նե­րը նաև նշում են՝ որ­պես «ե­րախ­տի­քի» նշան, խա­չա­կիր­նե­րը սկ­սել են թա­լա­նել հայ­կա­կան գյու­ղե­րը:

- Գիրքն ա­վարտ­վում է «փա­խիր, ով մարդ, մարդն է գա­լիս» տո­ղե­րով...

- Ե­թե մար­դը չի գա­լիս, այդ դեպ­քում ո՞վ է գա­լիս, մարդն ա­մե­նից շատ ու­մի՞ց պետք է զգու­շա­նա, ե­թե ոչ իր նմա­նից: Մարդն է դա­ժա­նու­թյուն դրսևո­րում մար­դու նկատ­մամբ, յու­րա­քան­չյուր ոք պետք է զգու­շա­նա ա­ռա­ջին հեր­թին մար­դուց, ո­րով­հետև մեծ վտան­գը հենց մար­դուց է գա­լիս: Ե­թե մար­դը ո­րո­շա­կի ներ­քին ար­գելք­ներ չու­նե­նա իր մեջ, կա­րող է շատ ա­վե­լի դա­ժան դառ­նալ:

- Ի՞նչ է տվել Ձեզ այս գիր­քը:

- Այն ա­նընդ­հատ մեջս ե­ռա­ցել է, ես պի­տի ա­զատ­վեի դրա­նից: Կար­ծում եմ, որ յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն ա­ռա­ջին հեր­թին նվեր է. ոչ՝ ինքդ քեզ: Ա­սենք, Մեն­դե­լեևին այն­կողմ­նա­յի­նը նվեր տվեց ամ­բողջ քի­միա­կան ա­ղյու­սա­կը. ոչ թե նա հնա­րեց, գյուտ ա­րեց, այլ նվեր ստա­ցավ: Մեծ հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը, ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև մե­ծա­գույն գոր­ծեր նվեր են տր­վում, և ու­զես թե չու­զես, պետք է ըն­դու­նես, ե­թե փոր­ձես չըն­դու­նել, պար­զա­պես կպատժ­վես, քան­զի դա նվեր է ըն­դա­մե­նը քո մի­ջո­ցով և ոչ քեզ հա­մար: Դա կապն է այն­կող­մա­նա­յի­նի հետ, ո­րի փոք­րա­գույն կցորդն ենք: Այն­տե­ղից եր­բեմն թույլ են տա­լիս, որ ի­րենց հա­մար նա­խընտ­րե­լի մար­դը պա­տու­հա­նից ըն­դա­մե­նը մի պահ ներս նա­յի, բայց ըն­դա­մե­նը մի պահ: Միայն ի­րենց հա­մար նա­խա­պես նա­խընտ­րե­լի մար­դուն են թույլ տա­լիս ո­րո­շա­կի ա­ռու­մով տե­ղա­շարժ­վել ի­րենց է­ներ­գե­տիկ տի­րույ­թով, բայց ո­րո­շա­կի պայ­ման­նե­րի պահ­պան­մամբ: Ոչ ոք չի կա­րող խախ­տել այդ պայ­ման­նե­րը:

- Դուք ի­րա­վա­բան եք, սա դեր խա­ղա­ցե՞լ է գր­քի թե­ման ըն­թեր­ցո­ղին հասց­նե­լու հար­ցում:

- Բուն սցե­նա­րը ի­րա­վա­բա­նու­թյան հետ կապ չու­նի, բայց, ա­յո, ե­թե ծա­նոթ չլի­նեի այդ ո­լոր­տին, շատ բան չէի կա­րող ճշգր­տո­րեն փո­խան­ցել:

- Դուք գրում եք՝ ա­զա­տազր­կու­մը մար­դուն ստո­րաց­նե­լու ա­մե­նա­դա­ժան ձևե­րից մեկն է...

- Մե­կու­սա­ցու­մը ար­դեն մար­դու հո­գե­բա­նու­թյան վրա մեծ ճն­շում է, ա­վե­լին՝ նսե­մա­ցում է: Եր­բեք չմ­տա­ծեք, թե ա­զա­տազ­րկ­ված­նե­րը կամ ցմահ դա­տա­պարտ­ված­նե­րը, մեր ըն­կա­լու­մով, լիար­ժեք մար­դիկ են մնում: Բա­ցառ­վում է: Մար­դը, քիչ թե շատ, խեղ­վում է նախ՝ հո­գե­պես, ա­պա՝ որ­պես մարդ. նա այլևս այն մար­դը չէ, որ մինչ այդ էր:

- Ի՞նչ է տա­լու գիր­քը ըն­թեր­ցո­ղին, կամ ո՞րն է այն ա­մե­նա­կարևո­րը, որ կու­զեիք տեղ հաս­ներ:

- ՈՒ­զում եմ, որ յու­րա­քան­չյուր մարդ նախ ինքն ի­րեն հաս­կա­նա, թե­կուզ բո­լո­րից գաղտ­նի հան­դի­պի իր հետ, ինչ­քան հնա­րա­վոր է՝ մո­տի­կից: Հա­կա­ռակ դեպ­քում կմ­նա ինքն ի­րեն օ­տար, իսկ օ­տար մար­դու հետ դժ­վար է ապ­րել: Այ, երբ մարդն սկ­սում է ըն­կա­լել իր տե­ղը, գտ­նել ինքն ի­րեն, ա­վե­լի հեշ­տա­նում են հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նաև դր­սի աշ­խար­հի հետ:

- Թարգ­ման­վե­լու՞ է գիր­քը: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի ռեպ­րե­սիա­յին առ­նչ­վող թե­մա­նե­րը պա­հանջ­ված են նաև դր­սու՞մ:

- Չեմ մտա­ծել, գի­տեմ, որ տար­բեր տե­ղե­րից պատ­վեր­ներ են տա­լիս:

- Ի՞նչ նոր գր­քեր ու­նեք կամ ա­սե­լիք, որ դեռ պետք է գիրք դառ­նան:

- Վեր­ջին գիրքս վեր­նագր­ված է «Հա­վերժ ստե­րի եր­կի­րը», այն­տեղ ա­վե­լի շատ նոր կեր­պար­ներ կան, այդ թվում՝ քա­ղա­քա­կան կեր­պար­ներ, ո­րոնք ե­կան մինչև 90-ա­կան­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է նոր գր­քին, մի քա­նի պատմ­վածք­ներ ու­նեմ, քիչ-քիչ գրում եմ, երբ ամ­բող­ջաց­նեմ, կմ­տա­ծեմ հրա­տա­րա­կե­լու մա­սին:

Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Հ.Գ. Սեյ­րան Գրի­գո­րյա­նի «Հա­վերժ ստե­րի եր­կի­րը» գր­քի մա­սին զրույ­ցը՝ «Ի­րա­տե­սի» ա­ռա­ջի­կա հա­մար­նե­րից մե­կում։

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan