Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը

Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am։ Համացանցում առաջին անգամ կներկայացվի հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը։ Առցանց շնորհանդեսը կկայանա այսօր ժամը 15:00-ին։ Այս մասին տեղեկանում են ՀԳՄՍ նախարարությունից։

«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող այս ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի, հեղափոխականի նրա կերպարը։

Մ. Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ Նալբան­դյա­նի ամբողջա­կան գրա­կան ժա­ռան­գությունը համացանցում ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:

Այն ունի հետևյալ կառուցվածքը.
▪️Չափածո և արձակ գեղարվեստական գործեր

▪️Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ

▪️«Հիշատակարան» (1859-1860)

▪️Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ

▪️Նամակներ և զանազան գրություններ

▪️Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր

▪️Նալբանդյանագիտություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում