Լռելն էլ մեղ­սա­կից լի­նե­լուն հա­վա­սա­րա­զոր է

Լռելն էլ մեղ­սա­կից լի­նե­լուն հա­վա­սա­րա­զոր է

ՈՒ­ղիղ տա­սը տա­րի ա­ռաջ այս օ­րե­րին սո­ցիա­լա­կան հար­թա­կում ձևա­վոր­ված «Մենք դեմ ենք օ­տա­րա­լե­զու դպ­րոց­նե­րի բաց­մա­նը» ա­նու­նով խումբ կար, ո­րը պայ­քա­րում էր «Լեզ­վի և Հան­րակր­թու­թյան մա­սին օ­րենք­նե­րում լրա­ցում­ներ և փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին» կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջար­կած փո­փո­խու­թյուն­նե­րի փա­թե­թի դեմ։ Նրանք հա­յոց լեզ­վի վտանգ­նե­րից էին խո­սում, ազ­գա­յին ինք­նու­թյան մա­սին բարձ­րա­ձայ­նում, իսկ ակ­ցիա­յի ակ­տի­վիստ­նե­րից էր նաև այ­սօր­վա ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Հայտ­նի ֆիլ­մի մի դր­վագ է սա հի­շեց­նում. «Ես գի­տեի, որ Ռու­բենս չէր հասկ­նա ինչ կե­ներ: Պա­դե­րազ­մը գի­տես ի՞նչ է­րեց խեղճ մար­դուն»: Նույն հան­գով պի­տի ա­սել, թե նա­խա­րար դառ­նա­լը գի­տե՞ս ինչ ա­րեց «խեղճ մար­դուն», հա­յոց լեզ­վի պահ­պան­ման հա­մար պայ­քա­րող մար­դը բու­հե­րում հա­յե­րե­նի և հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան դա­սա­վան­դու­մը ոչ պար­տա­դիր է դարձ­նում, ինք­նու­թյան մա­սին բարձ­րա­ձայ­նո­ղը՝ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցա­կան դա­սա­ժա­մե­րից է հա­նում։ Եվ այս հա­մա­տեքս­տում ա­մենևին էլ կարևոր չէ, թե ով ինչ է դար­ձել, այլ թե այս ա­մենն ինչ նպա­տակ ու­նի։ Ա­մե­նա­կարևոր հար­ցի պա­տաս­խա­նը չկա՝ ին­չու՞ են նման ո­րոշ­ման հան­գել։ Ի­հար­կե, նա­խա­րա­րու­թյու­նը տար­բեր փա­թե­թա­վո­րում­նե­րով բա­ցատ­րում է, թե ի­մաստ չու­նի «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան, որ­պես ա­ռան­ձին դա­սա­ժամ, պահ­պա­նե­լը, բայց դա, մեղմ ա­սած, շր­ջան­ցե­լու ա­մե­նա­վատ ձևն է։ Ե­թե մինչ օրս այդ դա­սա­ժա­մերն ա­ռանց որևէ խն­դիր­նե­րի կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի մաս են դար­ձել, ու­րեմն այն­տե­ղից հա­տուկ դուրս մղե­լու հա­մար հս­տակ պատ­ճառ է պետք։
Ան­շուշտ, ոչ մե­կը չի վի­ճում ա­ռար­կան ա­վե­լի հե­տաքր­քիր դարձ­նե­լու, մե­թո­դա­կան տար­բեր փո­փո­խու­թյուն­ներ ա­նե­լու, կրոն­նե­րի մա­սին ա­շա­կեր­տին ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում տա­լու մա­սին, բայց վերց­նել ու ա­ռար­կան, որ­պես այդ­պի­սին, չե­զո­քաց­նել, նշա­նա­կում է, դրա հա­մար կա ա­վե­լի «հիմ­նա­վոր» պատ­ճառ։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ մեկ այլ ու­շագ­րավ հան­գա­մանք է նկատ­վում. լուռ են ու ոչ մի բո­ղո­քի ձայն չեն բարձ­րաց­նում «Մենք դեմ ենք օ­տա­րա­լե­զու դպ­րոց­նե­րի բաց­մա­նը» ակ­ցիա­յի ան­դամ­նե­րը, թե՞ բո­լո­րը Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պես հա­մալ­րել են կա­ռա­վա­րու­թյան կազ­մը։ Ին­չու՞ ոչ մե­կը չի ա­սում, թե ի վեր­ջո, կա խն­դիր, ե­թե շատ քա­ղա­քա­ցի­ներ, հոգևոր դասն ան­հան­գս­տու­թյուն են հայտ­նում։ Թե՞ ով իշ­խա­նու­թյան դեմ է խո­սում, մե­խա­նի­կո­րեն դառ­նում է նախ­կին ու հա­կա­հե­ղա­փո­խա­կան՝ ան­կախ այն հան­գա­ման­քից, թե որ­քան լուրջ հար­ցե­րի մա­սին է ա­հա­զան­գում։
Ի դեպ, այս իշ­խա­նու­թյան շր­ջա­նում վատ ա­վան­դույթ է ձևա­վոր­վել. ոչ մի խնդ­րա­հա­րույց հարց հան­րա­յին քն­նարկ­ման չի դր­վում։ Ո­րո­շում են ու դարձ­նում օ­րենք։ Ի­րենք ա­մեն ինչ գի­տեն, ժո­ղո­վուրդն ի­րենց ման­դատ է տվել ու վերջ։ Հի­մա ինչ էլ ա­նեն ժո­ղովր­դի գլ­խին, դրա ա­նու­նը կդ­նեն՝ ժո­ղովր­դի կա­մոք։ Իսկ ե­թե ժո­ղո­վուրդն էլ լուռ այդ ա­մե­նը մար­սում է, ու­րեմն ճիշտն ի­րենք են, ո­րով­հետև այս դեպ­քում մե­ղա­վո­րու­թյու­նը կիս­վում է, լռելն էլ հա­վա­սա­րա­զոր է մեղ­սա­կից լի­նե­լուն։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում