USD
EUR
RUB

Աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, նոր էր Երվանդ Քոչարը. Լևոն Թութունջյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի թանգարանը համավարակի օրերին բազմազան ծրագրեր է իրականացնում վիրտուալ տիրույթում, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոչ միայն Քոչարի թողած հարուստ մշակութային ժառանգությանը, այլև ճանաչել օտարազգի մեծերի ստեղծագործությունները: Թանգարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղել է հայ նշանավոր սյուրռեալիստ նկարիչ Լևոն Թութունջյանի հուշերից հատված Երվանդ Քոչարի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Թութունջյանը գրել է. «Երվանդ Քոչարը Փարիզ էր այդ թվականներուն. շատ բան կպարտիմ իր բարոյական քաջալերանքին: Արվեստի մեջ նոր հորիզոններու, խիզախ որոնումներու տարիներ էին, և իր աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, միշտ նոր էր Քոչարը։
Ես աշխատում էի որպես խեցեգործ բանվոր: Հանդիպումը Երվանդ Քոչարի հետ կանխորոշեց իմ կարիերան: Նրա արվեստանոցն այցելելն ինձ համար իսկական հայտնություն էր: Ես կապվեցի Քոչարի հետ. հինգ տարվա ընթացքում, հետևելով նրա խորհուրդներին, մասնակցեցի ցուցահանդեսների, կոնֆերանսների, բանավեճերի և զարգացա ու կատարելագործվեցի տարբեր ուղղությունների նկարիչների միջավայրում»:

Մի առիթով մեզ հետ զրույցում Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նշել էր, որ առցանց ներկայացնում են արվեստաբանական միտքը Քոչարի մասին, հուշեր Քոչարի մասին, Քոչարի հուշերն իր ժամանակակիցների կամ նրա համար արժևորված մարդկանց մասին հրապարակումները:

Նա ընդգծել էր, որ ակցենտավորում են Քոչարի արվեստի հանրահռչակումը, բայց երբեմն ներկայացնում են որոշ հրապարակումներ, որոնք առհասարակ ուղղված են թանգարանի հետևորդների ընդհանուր գեղագիտական մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակով նախաձեռնել են «Արվեստը համաճարակների օրերին» ծրագիրը, որի շրջանակում ներկայացրել են, թե մարդկության պատմության ընթացքում ինչպիսի ստեղծագործություններ են ծնվել համաճարակների ժամանակ:

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»
website by Sargssyan