Հնարավո՞ր է միշտ երջանիկ լինել

Հնարավո՞ր է միշտ երջանիկ լինել

Շատ դժվար է ասել` արդյո՞ք հնարավոր է միշտ երջանկության պահեր ապրել, քանզի կյանքը կառուցված է այնպես, որ մարդ պետք է պատրաստ լինի ամեն բանի՝ մինչև անգամ ցավ ու տառապանք հաղթահարելու:

Այո՛, բոլորին էլ հաճելի է երջանկություն զգալ, քանի որ այն լցնում է մեր հոգիները, թևեր է տալիս, ճախրելու անսահման ցանկություն, ապրելու ու պայքարելու ուժ և կարողություն: Բայց կյանքն անկանխատեսելի է, մենք ապրում ենք մեր ամեն վայրկյանը՝ չիմանալով՝ հաջորդ պահին ինչ է սպասվում մեզ: Ու գուցե հենց այդ անպասելիության մեջ է կյանքի ողջ հետաքրքրությունն ու իմաստը:

Կան մարդիկ, ովքեր իրենց շուրջը լույս ու ջերմություն են սփռում և երջանկություն պարգևում շրջապատին: Նման մարդկանց մասին ասում են, որ նրանք երջանիկ են: Իսկ ի՞նչն է խանգարում մյուսներին այդպիսին լինել:

Գիտեք, երջանկանալու գաղտնիքը մեր մեջ է: Մի՛ վախեցեք լինել անկեղծ, ազատություն տվեք ձեր զգացմունքներին ու հետևեք ձեր երազանքներինին: Պետք է գիտակցել, որ երջանկությունը հոգեվիճակ է։ Երբ ամեն առավոտ արթնանում եք, նայեք հայելու մեջ ու հարց տվեք՝ իսկ ինչո՞ւ այսօր չլինեմ ավելի երջանիկ, քան երեկ էի: Եթե ձեր կյանքը կառուցեք այս սկզբունքով, հավատացեք, դժբախտ զգալու պատճառներ չեք ունենա:

Իհարկե, անհաջողությունները, կորուստներն ու տառապանքը մարդու համար են, և անխուսափելի են, բայց երեբեք ինքներդ ձեզ համար մի՛ կերտեք դժբախտ մարդու կերպար:

Փորձեք ցանկացած վատի մեջ մի փոքր լավը տեսնել ու այդ կերպ թեթևացրեք հոգում կուտակված ցավը:Անցյալում թողածը երբեմն ուրվականի պես հետևում է ու դառնում պատնեշ՝ չթողնելով լիարժեք ապրել, բայց փորձեք հաղթահարել այն՝ դրանից դասեր քաղելով:

20-րդ դարի Հույն մտածող և հասարակական գործիչ Կոստանդին Բեցիսն այս մասին ասում է․ «Անցյալը մի հզոր ուժ է այն ժամանակ միայն, երբ դու ես տիրապետում նրան, բայց կդառնա ծանր բեռ, երբ նա կտիրապետի քեզ»։ Բա՛ց թողեք ձեր կյանքի ամեն մի վատ հիշողություն ու ապրեք՝ ինքներդ ձեզ համար հաճելի պահեր ստեղծելով:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում