USD
EUR
RUB

Աշխար­հը սո­դո­մա­բար ա­պա­կան­ված է

 

Տերն ա­սաց. «Ե­թե Սո­դո­մում` այդ քա­ղա­քում, գտն­վի հի­սուն ար­դար, հա­նուն նրանց Ես կխ­նա­յեմ ամ­բողջ քա­ղա­քը»:

Աբ­րա­համն ա­սաց. «Տե՛ր, ինձ որևէ բան կպա­տա­հի՞, ե­թե դար­ձյալ խո­սեմ. իսկ ե­թե այն­տեղ գտն­վի տա՞­սը»: Տե­րը պա­տաս­խա­նեց. «Չեմ կոր­ծա­նի հա­նուն տա­սի»:
(Ծննդ. 18;26,32)։

Արև ծա­գեց երկ­րի վրա, և Ղով­տը մտավ Սե­գոր: Տե­րը եր­կն­քից ծծումբ ու կրակ թա­փեց Սո­դո­մի ու Գո­մո­րի վրա (Ծննդ.19;23):

Աստ­ված մար­դու ա­ռա­ջին ի­րա­վազր­կողն է, դա­ժա­նո­րեն պա­տու­հա­սո­ղը, ե­թե այդ մար­դը որկ­րա­մոլն է, ար­վա­մոլն է, փո­ղա­մոլն է, փա­ռա­մոլն է, աշ­խար­հա­մոլն է:

Այ­սօր ընդ­հան­րա­պես երևույթ­նե­րի և հաս­կա­ցու­թյուն­նե­րի ճիշտ սահ­ման­ման խն­դիր ու­նենք: Երբ ա­մեն բան ճիշտ է սահ­ման­ված, ու­րեմն ա­մեն բան կար­գու­կա­նո­նի մեջ է, ին­չը, ըստ էու­թյան, ձեռն­տու չէ հա­մընդ­հա­նուր խառ­նաշ­փո­թի կազ­մա­կեր­պիչ­նե­րին: Երբ տան­ձը տանձ է, իսկ խն­ձո­րը` խն­ձոր, ա­պա ա­մեն բան կար­գին է, իսկ երբ հս­տակ չէ, թե որն է տան­ձը, և ո­րը` խն­ձո­րը, այս­տեղ ի­րա­վա­կան ուժ է ստա­նում «մար­դու ա­զատ ընտ­րու­թյան ի­րա­վուն­քը». «մար­դը ա­զատ է ընտ­րե­լու», բայց ար­դեն ոչ թե ե­ղած տան­ձի ու խն­ձո­րի միջև, այլ «ա­զատ է ընտ­րե­լու, թե որն է տան­ձը, և ո­րը` խն­ձո­րը»: Մի քիչ ան­հե­թեթ է, բայց մե­րօ­րյա ի­րա­կա­նու­թյունն է: Սո­դոմ այ­ցե­լած Աստ­ծո հրեշ­տակ­նե­րը, որ գտն­վում էին սո­դո­մա­ցի տղա­մարդ­կանց կող­մից բռ­նա­բար­վե­լու ա­հագ­նա­ցող սպառ­նա­լի­քի տակ, ստիպ­ված ե­ղան կու­րաց­նել նրանց, բայց նրանց հո­գու աչ­քե­րը կու­րա­ցել էին ա­վե­լի վաղ, ար­դյուն­քում ար­ձա­նագր­վեց. «...և սրանք հոգ­նե­ցին դու­ռը փնտ­րե­լուց...» (Ծննդ.19; 11): Հենց սրանց նման­նե­րի հա­մար է Տի­րոջ հրա­վե­րը. «Ե­կե՛ք Ինձ մոտ, բո­լոր` կորս­տյան դու­ռը փնտ­րե­լուց հոգ­նած­ներ և մեղ­քե­րով բեռ­նա­վոր­ված­ներ» (Մատթ. 11; 28): Սա­կայն այ­սօր շա­տե­րի հա­մար բեռ է ոչ թե մեղ­քը, այլ բա­րո­յա­կա­նու­թյու­նը, սե­փա­կան խա­չը: Այ­սօր սխալ է սահ­ման­վում մար­դը` որ­պես անձ, ան­հատ, հա­սա­րա­կա­կան էակ, ի հետևանս` սխալ են ըն­կալ­վում մար­դու ա­զա­տու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րը, ա­զատ ընտ­րե­լու աստ­վա­ծա­յին ի­րա­վուն­քը վե­րած­վում է նո­րահ­նար գա­ղա­փար­նե­րի փրփ­րած­նն­դի: Այ­սօր պաշտ­պա­նում են հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի ի­րա­վունք­նե­րը, ժա­մա­նա­կին միայն հինգ քա­ղաք­ներ կա­յին, որ­տեղ ծաղ­կում էր այդ ա­րա­տա­վոր երևույ­թը, իսկ այ­սօր դա հա­մաշ­խար­հա­յին երևույթ է, այ­սինքն սար­սա­փե­լի մեծ է այդ շե­ղումն ու­նե­ցող­նե­րի թի­վը, հետևա­բար ար­դա­րա­ցիո­րեն պետք է նկա­տել, որ «փոք­րա­մաս­նու­թյուն» հաս­կա­ցու­թյամբ պետք է սահ­ման­վեն ա­վան­դա­պահ քրիս­տո­նյա մար­դիկ: Ար­դյո՞ք դա պա­տա­հա­կա­նու­թյուն է: Ոչ ան­հիմն կաս­կած­ներ կան, որ այ­սօր ար­դեն լայ­նո­րեն տա­րա­ծում գտած զա­նա­զան «փամ­փերս­նե­րի» եր­կա­րատև և պար­բե­րա­բար օգ­տա­գոր­ծու­մը ե­րե­խա­նե­րի մոտ ար­դեն հա­սուն տա­րի­քում հան­գեց­նում է ան­պտ­ղու­թյան, իսկ պար­տա­դիր ու անհ­րա­ժեշտ հա­մար­վող պատ­վաս­տում­նե­րի ժա­մա­նակ գոր­ծած­վող ո­րո­շա­կի ար­տադ­րու­թյան պատ­վաս­տա­նյու­թեր կա­րող են հե­տա­գա­յում հան­գեց­նել ան­ձի սե­փա­կան սե­ռա­յին պատ­կա­նե­լու­թյան գի­տակ­ցու­թյան խա­թա­րում­նե­րի և սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման խախ­տում­նե­րի: Այս ա­մե­նը նպա­տա­կաուղղ­ված է երկ­րագն­դի բնակ­չու­թյան կտ­րուկ նվա­զեց­մա­նը, այդ մա­սին, ի­հար­կե, ոչ մե­կը բա­ցա­հայտ ու բարձ­րա­ձայն չի խո­սում. «ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյան ու մա­հա­ցու­թյան նվազ­ման և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան» մա­սին հայ­տա­րա­րելն ու հռ­չա­կե­լը ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար է:

Աշ­խար­հը սո­դո­մա­բար ա­պա­կան­ված է, բայց երկ­րա­գուն­դը դեռ պտտ­վում է իր ա­ռանց­քի շուր­ջը. դեռ կան ար­դար «ղով­տեր» և բա­րե­խոս «աբ­րա­համ­ներ», ու­րեմն կա դեռ հույս, որ մարդ տե­սա­կը իս­պառ չի դի­մազ­րկ­վի ու բա­րո­յալք­վի: Մենք ու­նենք ա­ղոթ­քի հրաշ­քը, որ մաք­րա­գոր­ծող շնորհ է. այն հրա­շա­լիո­րեն մաք­րում է ա­մե­նայն ա­պա­կա­նու­թյուն:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով
website by Sargssyan