Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար

Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am։ Նախօրեին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բացօթյա տարածքում տեղի է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նիստը:

Նիստի ընթացքում թատերական գործիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև խոսել իրենց թատրոններում այս պահին արվող աշխատանքների մասին: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միության մամուլի ծառայությունից։

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշել է, որ համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործ կոլեկտիվի համար: Ուստի պետք է վիճակից ինչ-որ ձևով դուրս գալու միջոցներ ձեռնարկել:

Ղազանչյանը շեշտել է, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում թատրոններն, անշուշտ, իրականացրել են առցանց հեռարձակումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ: Բայց թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցմամբ:

Նիստին ելույթ են ունեցել հայստանյան մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, տնօրեներ։ Որոշվել է ՀԹԳՄ նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները, պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր նորմերը պահպանելով, վերսկսելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում