Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը

Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը

«Դիա­լոգ» ՀԿ-ի նա­խա­գահ ԱԼ­ՄԱՍՏ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րից հա­նե­լու թե­մա­յի‚ դրա հնա­րա­վոր հետևանք­նե­րի և այլ հար­ցե­րի շուրջ։

– Կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի փոխ­նա­խա­րա­րը նշել էր, որ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դուրս է գա­լու դպ­րո­ցա­կան ծրագ­րից: Ե­կե­ղե­ցին և հան­րու­թյան լայն շր­ջա­նակ­ներ հա­կա­դար­ձում են: Ինչ­պի­սի՞ն է Ձեր դիր­քո­րո­շումն այս հար­ցում:

-Ինչ­պես հաս­կա­ցա հան­րա­յին քն­նար­կում­նե­րից‚ խն­դի­րը հիմ­նա­կա­նում այն է, որ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը ինչ-որ պա­հից միա­կող­մա­նի ո­րո­շում է կա­յաց­րել ա­ռար­կան չնե­րա­ռե­լու և ծրագ­րա­յին բո­վան­դա­կու­թյան վե­րա­բե­րյալ։ Ե­կե­ղե­ցու և հան­րու­թյան դժ­գո­հու­թյու­նը հաս­կա­նա­լի է, քա­նի որ‚ ի թիվս չկա­յա­ցած քն­նար­կում­նե­րի, չհաս­կաց­վա­ծու­թյան, երկ­խո­սու­թյան բա­ցա­կա­յու­թյան‚ այս­տեղ առ­կա է ևս մեկ խն­դիր։ Ե­կե­ղե­ցին գոր­ծող և կեն­դա­նի կա­ռույց է, Ե­կե­ղե­ցին ինքն է իր պատ­մու­թյան կեր­տո­ղը, կրո­ղը և պա­տաս­խա­նա­տուն չընդ­հատ­վող ի­րո­ղու­թյան մեջ‚ և ներ­կա­յաց­նել Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը ա­ռանց Ե­կե­ղե­ցու ներգ­րավ­վա­ծու­թյան առն­վազն տա­րօ­րի­նակ է։ Դա նման է նրան, որ օ­րի­նակ‚ ես ո­րո­շեմ իմ կեն­դա­նու­թյան օ­րոք կեն­սագ­րա­կան տվյալ­ներս փո­խան­ցել որևէ ան­ձի ներ­կա­յաց­ման նպա­տա­կով, և այդ ան­ձը ա­ռանց իմ հա­մա­ձայ­նու­թյան ինք­նու­րույն ո­րո­շում կա­յաց­նի, թե ինչ փո­փո­խու­թյուն­ներ պետք է ար­վեն իմ կեն­սագ­րու­թյու­նում, ինչ­պես պետք է ներ­կա­յաց­նեն հան­րու­թյա­նը և վեր­ջում ո­րո­շեն, որ որ­պես անձ, իմ կյան­քի պատ­մու­թյու­նը պետք է դի­տար­կել միայն հայ ազ­գի պատ­մու­թյան ներ­քո։ Մի­գու­ցե Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը և հա­յոց պատ­մու­թյունն ու­նեն ընդ­հան­րու­թյուն­ներ ժա­մա­նա­կագ­րա­կան և փաս­տագ­րա­կան ա­ռում­նե­րով, բայց բո­վան­դա­կու­թյամբ և ա­ռա­քե­լու­թյամբ դրանք տար­բեր են, և կար­ծում եմ՝ բո­լոր դեպ­քե­րում պետք է ա­ռանձ­նաց­ված մա­տուց­վեն։ Իսկ հան­րա­յին քն­նար­կում­նե­րում շատ ան­գամ Ե­կե­ղե­ցին դի­տար­կում են որ­պես մի աշ­խար­հիկ կա­ռույց, որն իբրև թե ա­մեն գնով փոր­ձում է ներ­կա­յաց­ված լի­նել պե­տա­կան կա­ռույց­նե­րում։ Ա­սում են՝ Ե­կե­ղե­ցին ին­չու պետք է մտ­նի դպ­րոց, ին­չու պետք է մտ­նի բա­նակ և այլն։ Մեղմ ա­սած‚ դա ուղ­ղա­կի ան­հե­թե­թու­թյուն է, և այդ տե­սա­կի քն­նար­կում­նե­րի մեջ ան­գամ չար­ժի ներգ­րավ­վել։ Ե­կե­ղե­ցին իր առջև եր­բեք նպա­տակ չու­նի որևէ տեղ մտ­նե­լու կամ որևէ տե­ղից դուրս գա­լու կամ որևէ մի կա­ռույ­ցի մաս կազ­մե­լու։ Ե­կե­ղե­ցու նպա­տակ­նե­րից մեկն է՝ ա­պա­հո­վել իր ան­դամ­նե­րի հոգևոր պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րա­րու­մը հնա­րա­վո­րինս լայն հա­սա­րա­կա­կան և հան­րա­յին տի­րույ­թում, հա­սա­նե­լի լի­նել իր հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­մար բո­լոր կա­րի­քա­վոր վայ­րե­րում, կյան­քի դժ­վա­րին և պա­տաս­խա­նա­տու պա­հե­րին, որ­տեղ մար­դը կա­րող է հոգևոր և հո­գե­բա­նա­կան ճգ­նա­ժա­մի են­թարկ­վել, օ­րի­նակ՝ հի­վան­դա­նոց­նե­րում, բա­նա­կում, ա­զա­տազ­րկ­ման վայ­րե­րում և այլն։ Այս­պի­սի վայ­րե­րում Ե­կե­ղե­ցին ի­րա­կա­նաց­նում է նաև լուրջ հո­գե­կար­գա­վո­րող և դաս­տիա­րակ­չա­կան դեր, շատ ան­գամ նաև պե­տա­կան խն­դիր­նե­րով ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ, ո­րը չի կա­րող ի­րա­կա­նաց­նել օ­րի­նակ հո­գե­բա­նը կամ սո­ցիո­լո­գը։ Ինչ­պես նաև կարևո­րե­լով իր հա­վա­տա­ցյալ­նե­րի կա­րի­քը՝ անհ­րա­ժեշ­տու­թյուն է տես­նում նաև ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան ա­պա­հո­վու­մը, ո­րով­հետև Ե­կե­ղե­ցին գո­յու­թյուն ու­նի 2000 տա­րի և իր պատ­մա­կան փաս­տը վեր­լու­ծե­լով, գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը։ 5-րդ, 6-րդ, 13-րդ և այլ դա­րե­րում ե­կե­ղե­ցի­նե­րը կա­ռուց­վել են ոչ միայն այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի մարդ­կանց հոգևոր կա­րիք­նե­րի հա­մար, այ­լա­պես այդ­քան ա­մուր և հաս­տատուն չէին կա­ռու­ցի, այլ նաև ե­կող սե­րունդ­նե­րի հա­մար, նաև մեզ հա­մար։ Պատ­մու­թյան ըն­թաց­քում ա­մե­նամ­նա­յու­նը ե­ղել են հենց հոգևոր հիմ­քե­րով փո­խանց­ված ար­ժեք­նե­րը։ Այս­պի­սի մտա­ծե­լա­կեր­պով պետք է վե­րա­բեր­վենք նաև «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յին։ Ա­մեն տե­սա­կի գի­տե­լիք կա­րող է փոխ­վել, զար­գա­նալ, հնա­նալ, կորց­նել ար­դիա­կա­նու­թյու­նը, բայց հոգևոր ժա­ռան­գու­թյան ար­ժե­քը մնա­յուն է։ Ան­գամ մեր ազ­գա­յին բո­լոր ար­ժեք­նե­րը հոգևո­րի շնոր­հիվ են հա­սել մեզ։ Ի դեպ, քա­նի որ սի­րում ենք մի­ջազ­գա­յին փոր­ձը, ա­սեմ, որ վեր­ջերս մի ա­մե­րի­կյան սե­րիալ էի նա­յում բա­նա­կի մա­սին, և ի զար­մանս ինձ Ի­րա­քի ԱՄՆ զո­րա­մա­սում կար փոք­րիկ մա­տուռ, որ­տեղ զին­վոր­նե­րը կյան­քի դժ­վա­րին պա­հե­րին ա­ղո­թում էին, ինչ­պես նաև մի քա­նի ան­գամ ֆիլ­մում տե­սա­րան­ներ կա­յին, երբ նույն զին­վոր­նե­րը հի­վան­դա­նո­ցում նույն­պես մա­տուռ էին փնտ­րում, որ­պես­զի ա­ղո­թեն։ Սրանք փոք­րիկ հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ են, ո­րոնք ուղ­ղոր­դում են տվյալ ազ­գի մարդ­կանց` կյան­քի դժ­վա­րին պա­հե­րին դի­մե­լու ճիշտ հաս­ցեով։

– Ընդ­հան­րա­պես «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րում նե­րա­ռե­լը ի՞նչ կր­թա­կան, հոգևոր, աշ­խար­հա­յաց­քա­յին խն­դիր է լու­ծում։

– Ակն­հայտ պատ­կե­րաց­նե­լու հա­մար պետք է հետ գնանք և նա­յենք մեր 70 տար­վա պատ­մու­թյա­նը, երբ ա­ռար­կան դպ­րո­ցում չկար։ Ի դեպ, ա­ռար­կա­յի լի­նել-չլի­նե­լու հար­ցը քն­նար­կում է դեռ այն սե­րուն­դը, ո­րը չի ստա­ցել հոգևոր կր­թու­թյուն և դեռ ա­թեիստ ծնող­նե­րի և հա­մա­կար­գի ազ­դե­ցու­թյան տակ է։ Ին­չու՞։ Ո­րով­հետև երբ մար­դիկ ջա­նադ­րա­բար մեր­ժում են որևէ հոգևոր դաս­տիա­րա­կու­թյան առ­կա­յու­թյու­նը դպ­րո­ցում, դա հենց խո­սում է նրա մա­սին, որ ի­րենք ի­րենց մեջ դեռ կրում են խոր­հր­դա­յին պրո­պա­գան­դա­յի հետևանք­նե­րը, որ պե­տու­թյու­նը իր կր­թա­կան հա­մա­կար­գով կա­րող է լու­ծել մար­դու կյան­քի բո­լոր հար­ցե­րը, այդ թվում՝ Էք­զիս­տեն­ցիալ։ Ին­չը ար­դյուն­քում բե­րեց նրան, որ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո քրիս­տո­նեա­կան և կրո­նա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով բազ­մա­թիվ մար­դիկ հետ­խոր­հրդա­յին եր­կր­նե­րում դար­ձան տո­տա­լի­տար և քայ­քա­յիչ ա­ղանդ­նե­րի զոհ։ Ին­չը‚ ի դեպ‚ հա­կա­ռակն է Վրաս­տա­նում՝ չնա­յած նրան, որ գրե­թե նույն քա­նա­կով ա­ղանդ­ներ կան Վրաս­տա­նում, վրա­ցի­նե­րը դրանց չեն ան­դա­մագր­վում, ո­րով­հետև Վրաս­տա­նում պե­տու­թյու­նը չի մար­տն­չում Ե­կե­ղե­ցու հետ, այլ հա­մա­գոր­ծակ­ցում է։ Ի դեպ, նշեմ նաև, որ Խոր­հր­դա­յին Միու­թյունն ի­րա­կա­նում լց­նում էր մարդ­կանց էք­զիս­տեն­ցիալ վա­կուու­մը, բայց ոչ թե քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյամբ, այլ «մար­դա­սի­րա­կան» ար­ժեք­նե­րով, յո­գա­յով, աստ­րո­լո­գիա­յով, մա­գիա­յով, էք­ստ­րա­սենս­նե­րով և այլն։ Ա­մեն ին­չով, միայն ոչ քրիս­տո­նեու­թյամբ։ Եվ մենք դեռ են­թա­գի­տակ­ցո­րեն շա­րու­նա­կում ենք այդ կրո­նա­կան «շքեր­թը»։

– Խնդ­րի սո­ցիա­լա­կան կող­մը դի­տարկ­վու՞մ է։ Հա­րյու­րա­վոր ու­սու­ցիչ­ներ այս ա­ռար­կա­յի դուրս գա­լու հետ կապ­ված՝ կկանգ­նեն ժա­մե­րի կր­ճատ­ման խնդ­րի առ­ջեւ։

– Ես խո­սել եմ ու­սու­ցիչ­նե­րի հետ, կար­ծես թե գո­նե այս հար­թա­կում խոս­տում­ներ ու­նեն, որ ու­սու­ցիչ­նե­րը վե­րա­պատ­րաս­տում­նե­րի ար­դյուն­քում կպահ­պա­նեն ի­րենց տե­ղը, բայց հս­տակ մեկ­նա­բա­նել չեմ կա­րող։

– Ի՞նչ լու­ծում­ներ եք տես­նում այս հար­ցում։

– Ա­ռա­ջին լու­ծու­մը երկ­խո­սու­թյունն է և հան­րու­թյան կար­ծի­քը հաշ­վի առ­նե­լը, ո­րով­հետև մեր երկ­րում հան­րու­թյու­նը մեծ մա­սամբ կազմ­ված է քրիս­տո­նյա­նե­րից։ Իսկ լու­ծում­նե­րի մա­սին ես միշտ այն կար­ծի­քին եմ, որ դպ­րո­ցում որևէ ա­ռար­կա նե­րա­ռե­լիս կամ մեր­ժե­լիս մենք պետք է գո­նե ազ­գա­յին զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյուն ու­նե­նանք ան­ձի զար­գաց­ման մա­կար­դա­կով։ Ինչ­պի­սին է հա­յը, ո­րոնք են մեր թե­րու­թյուն­նե­րը և ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, որ­տեղ ենք մենք թե­րա­ցել պատ­մու­թյան ըն­թաց­քում, ինչ­պի­սի տես­լա­կան ու­նենք մեր ազ­գի հա­մար, ինչ­պի­սին ենք պատ­կե­րաց­նում հա­յին ա­պա­գա­յում, ո­րոնք են մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, ո­րոնք ա­մեն գնով պետք է պահ­պա­նենք, որ չկորց­նենք մեր տե­սա­կը, որ հե­րոս­նե­րով ենք դաս­տիա­րա­կե­լու մեր ե­րե­խա­նե­րին։ Չէ՞ որ ա­մեն ազգ ու­նի իր ու­րույն տե­սա­կը և իր դերն այս աշ­խար­հում‚ և ե­թե մենք դա չգի­տակ­ցենք, միշտ թա­փա­ռե­լու ենք տար­բեր ար­ժեք­նե­րի միջև՝ այդ­պես էլ չհաս­կա­նա­լով մեր դե­րը և տե­ղը։ Սրանք կարևոր հար­ցեր են, ո­րոնք պետք է պե­տա­կան մա­կար­դա­կով ու­սում­նա­սիր­վեն և մշակ­վեն։ Եվ դրա­նից հե­տո կա­ռու­ցենք մեր կր­թա­կան հա­մա­կար­գը։ Կր­թա­կան հա­մա­կար­գը պետք է կեր­տի ան­ձի, ո­րը պետք է դառ­նա լա­վա­գույն մաս­նա­գետ, լա­վա­գույն քա­ղա­քա­ցի և կեր­տի իր երկ­րի ա­պա­գան։ Իսկ ի՞նչ ու­նենք հի­մա։ ՈՒ­նենք բաց հա­սա­րա­կու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ներ­քո գոր­ծող հիմ­նադ­րամ­ներ, ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վում են մեկ այ­լազ­գի, մեղմ ա­սած‚ ոչ այն­քան բա­րո­յա­կան կեր­պար և շար­ժա­ռիթ­ներ ու­նե­ցող անձ­նա­վո­րու­թյան կող­մից, ով ա­տում է քրիս­տո­նեու­թյու­նը, ո­րի հա­մար չկան ազ­գա­յին սահ­ման­ներ, որն իր անձ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան, ի դեպ‚ միա­կող­մա­նի և նեղ մտա­ծո­ղու­թյան ներ­քո փոր­ձում է մեր ազ­գի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­նել զուտ իր շա­հա­դի­տա­կան նպա­տակ­նե­րը՝ դրանք թաքց­նե­լով իբրև թե բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի ներ­քո։ Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­նե­րի ա­վե­լի քան 20 տար­վա աշ­խա­տան­քի ար­դյունք­ներն ենք մենք հի­մա տես­նում։ Իսկ ի՞նչ ենք ու­զում մենք, որ­պես ազգ, որ­պես հայ. ա՜յ‚ սա է կարևոր։

– Ձեր ղե­կա­վա­րած հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը պար­բե­րա­բար դի­տար­կում­ներ է ի­րա­կա­նաց­նում հան­րու­թյան շր­ջա­նում։ Հա­սա­րա­կու­թյան վե­րա­բեր­մուն­քը ե­կե­ղե­ցու, հոգևո­րա­կա­նի, դպ­րո­ցա­կան ծրագ­րում նման ա­ռար­կա ու­նե­նա­լու վե­րա­բե­րյալ ինչ­պի­սի՞ն է։

– Մեր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը ա­վե­լին, քան որևէ այլ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն այս երկ­րում առ­նչ­վում է այն դա­ժան խն­դիր­նե­րի հետ, ո­րոնք զե­տեղ­ված են հոգևոր ո­լոր­տում, ո­րոնց դժ­բախ­տու­թյուն­նե­րի հիմ­քում ըն­կած է կրո­նա­կան տար­րա­կան գի­տե­լիք­նե­րի պա­կա­սը։ Քայ­քայ­ված հա­րա­բե­րու­թյուն­ներ, քանդ­ված ըն­տա­նիք­ներ, աղ­քա­տու­թյան եզ­րին հա­սած կո­ղոպտ­ված մար­դիկ։ Ան­կեղծ ա­սած‚ վեր­ջերս նո­րից մի պատ­մու­թյան հետ առ­նչ­վե­ցինք, ո­րի պատ­ճա­ռով մի քա­նի գի­շեր չեմ կա­րո­ղա­ցել քնել։ Այս դաշ­տում լուրջ խն­դիր­ներ ու­նենք։ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը» միակ ա­ռար­կան է դպ­րո­ցում, ո­րը գո­նե կա­րող է օգ­նել ե­րե­խա­յին, հու­շել այն վս­տա­հե­լի կա­ռույ­ցի տե­ղը, որ­տեղ ի­րեն չեն վնա­սի, այլ կօգ­նեն։ Հենց պատ­մա­կան ռա­կուր­սը սրա­նով էլ է կարևոր։ Գի­տեք, երբ մարդ որևէ ա­ռող­ջա­կան խն­դիր է ու­նե­նում, նա չի վա­զում պա­տա­հա­կան բժշ­կի մոտ, գո­նե նախ­նա­կան որևէ տվյալ է ու­նե­նում, որն ի­րեն վս­տա­հու­թյուն կներ­շն­չի։ Նույնն էլ Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն է, ե­րե­խան ո­րո­շա­կի գի­տե­լիք­ներ, աշ­խար­հա­յացք և վս­տա­հու­թյուն է ձեռք բե­րում թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին։ Ի դեպ, ան­հա­վատ ծնող­նե­րի մտա­վա­խու­թյուն­նե­րը փա­րա­տեմ, ոչ ոք Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը անց­նե­լու ար­դյուն­քում չի դառ­նում քրիս­տո­նյա կամ մեր­ժում քրիս­տո­նեու­թյու­նը։ Քրիս­տո­նյա լի­նելն ան­ձի ան­հա­տա­կան ո­րո­շումն է, ո­րին նա հան­գում է կյան­քի էք­զիս­տեն­ցիալ փնտր­տուք­նե­րի ժա­մա­նակ, բայց ե­թե ե­րե­խա­յին նախ­նա­կան չտալ այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, ա­պա էք­զիս­տեն­ցիալ վա­կուու­մը կբե­րի ան­ձի կոր­ծան­մա­նը, ան­գամ ե­թե նա դառ­նա որևէ ո­լոր­տում լա­վա­գույն մաս­նա­գետ։ Ի դեպ‚ շատ հո­գե­բան­ներ և ման­կա­վարժ­ներ վա­ղուց ար­դեն հան­գում են այն մտ­քին, որ ան­ձի հոգևոր դաս­տիա­րա­կու­թյունն ազ­դում է նրա սո­ցիա­լա­կան կա­յաց­ման և հա­ջո­ղու­թյուն­նե­րի վրա։ Մեր պրակ­տի­կա­յում շատ են դեպ­քե­րը‚ երբ մար­դիկ հայ­տն­վում են ա­ղան­դում, ո­րով­հետև ուղ­ղա­կի մտք­նե­րով չի ան­ցել, որ կյան­քի դժ­վա­րին պա­հե­րին կա­րող են գնալ Ե­կե­ղե­ցի և ստա­նալ հոգևոր և հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Իսկ դպ­րո­ցը ո­րոշ չա­փով այդ բա­ցը լրաց­նում էր։ Կան նաև դեպ­քեր, երբ տո­տա­լի­տար ա­ղանդ­նե­րում ներգ­րավ­ված ծնող­նե­րի ե­րե­խա­նե­րը այլ կար­ծիք են լսել Ե­կե­ղե­ցու մա­սին, քան ի­րենց տա­նը և դա ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն է տվել հա­մե­մա­տա­կան անց­կաց­նե­լու և չներգ­րավ­վե­լու տվյալ ա­ղան­դա­վոր ծնող­նե­րի հետ­քե­րով։ Այ‚ այս­պի­սի դեպ­քե­րում են ծնող­նե­րը դեմ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան ա­ռար­կա­յին‚ և սրան պետք է լուրջ ու­շադ­րու­թյուն դարձ­նել։ Սա­կայն հա­մա­ձայն եմ, որ սա նեղ մաս­նա­գի­տա­կան դի­տար­կում է, և սրա­նով չէ, որ պայ­մա­նա­վոր­ված է Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը կր­թա­կան ծրագ­րում նե­րա­ռե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, սա ուղ­ղա­կի մի փոքր օ­րի­նակ է մեր ո­լոր­տից ա­ռար­կա­յի դրա­կան ազ­դե­ցու­թյան մա­սին։ Բայց այս հար­ցե­րը դեռ բաց են մնա­լու այն­քան ժա­մա­նակ, ինչ­քան ժա­մա­նակ դեռ բաց հա­սա­րա­կու­թյուն կեր­տող­նե­րը նույն հար­թա­կի վրա են փոր­ձում դի­տար­կել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին և տո­տա­լի­տար կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։

– Ի՞նչ եք կար­ծում՝ այ­սօր քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյուն տար­վո՞ւմ է ըն­տա­նի­քում, հա­սա­րա­կու­թյու­նում։ Եվ ընդ­հան­րա­պես «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վան­դումն ի՞նչ դեր է խա­ղա­ցել այդ դաս­տիա­րա­կու­թյան հար­ցում։

– Ես վերևում նշե­ցի, որ մենք ու­նենք որ­պես ազգ այս պա­հին ի­դեն­տի­ֆի­կա­ցիա­յի լուրջ խն­դիր։ Շա­տե­րի հա­մար օ­տար կա­րող է հն­չել այս ար­տա­հայ­տու­թյու­նը, բայց սա իս­կա­պես կարևոր խն­դիր է։ Հա­ջո­ղու­թյան են հաս­նում այն ազ­գե­րը, ո­րոնք գի­տեն, թե որ­տե­ղից են ե­կել և ուր են գնում։ Հենց այս բա­ցը ո­րոշ չա­փով 15 տա­րի լրաց­նում էր Ե­կե­ղե­ցին։ Հայ եկե­ղե­ցու պատ­մու­թյունն է հու­շում այն կարևոր ազ­դակ­նե­րը, ո­րոնց վրա կա­ռուց­վում է մեր ազ­գի ինք­նու­թյու­նը։ Միան­գա­մից հա­կա­դար­ձեմ այն մարդ­կանց, ով­քեր մտա­ծում են, որ քրիս­տո­նեու­թյու­նը խեղ­ճու­թյուն է սո­վո­րեց­նում, սո­վո­րեց­նում է չպայ­քա­րել, մեզ կո­տո­րե­ցին, ո­րով­հետև քրիս­տո­նյա էինք։ Սրանք նույն­պես ԽՍՀՄ ժա­մա­նակ ազ­գա­յին դի­մա­գի­ծը մաք­րե­լու թե­զե­րից էին, ո­րոնք կի­րառ­վում էին ԽՍՀՄ կազ­մում ե­ղած գրե­թե բո­լոր ազ­գե­րի հան­դեպ՝ ըստ ի­րենց ան­ցած ու­ղու։ Ա­սենք քրիս­տո­նեու­թյու­նը ոչ մի կերպ չխան­գա­րեց ֆրան­սի­ացի­նե­րին, անգ­լիա­ցի­նե­րին դառ­նալ հզոր պե­տու­թյուն­ներ, ա­սեմ ա­վե­լին, մի բան էլ «օգ­նեց» դա­րե­րի ըն­թաց­քում այ­լա­դա­վան ազ­գե­րին բռ­նա­նալ և օգ­տա­գոր­ծել։ Հետևա­բար, քրիս­տո­նեու­թյու­նը խեղ­ճու­թյան հետ ընդ­հան­րա­պես կապ չու­նի։ Իսկ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն» այն ա­ռար­կան է, ո­րը են­թա­գի­տակ­ցո­րեն բո­լոր ե­րե­խա­նե­րը սի­րում են, ո­րով­հետև այն յու­րա­հա­տուկ ա­ռար­կա­նե­րից է, ո­րը բաց է քն­նարկ­ման հա­մար, տա­լիս է խոր­հե­լու մտա­հո­րի­զոն, օգ­նում է ո­րոշ չա­փով կա­յա­նալ որ­պես հայ և ձևա­վո­րել ինք­նու­թյան տար­րա­կան հիմ­քե­րը, ինչ­պես նաև հպար­տու­թյուն ներ­շն­չել հա­յին ամ­բողջ աշ­խար­հում ու­նե­ցած իր քրիս­տո­նեա­կան և հոգևոր ներ­դր­ման հա­մար։ Մենք բո­լոր հյու­րե­րին ու­զում ենք տա­նել Էջ­միա­ծին, Խոր վի­րապ, Նո­րա­վանք, Գե­ղարդ, բայց չենք ու­զում, որ մեր դպ­րո­ցում մեր ե­րե­խան սո­վո­րի դրանց պատ­մու­թյու­նը։

Զրու­ցեց
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում