Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times

Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am։ Թուրք-հունական հարաբերություններն առավել են լարվել, քանի որ թուրքերը տեղեկացել են, որ հույները ցանկանում են Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը վերածել պոնտացի հույների ցեղասպանության թանգարանի՝ ի պատասխան Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի՝ մզկիթի վերածման։ Nouvelles d’Armenie-ի հաղորդմամբ, այ առաջարկությունն արել է «Հունաստանի որոշումը» քաղաքական կուսակցության ղեկավար Թանասիա Միլոնասը

Թեմային լայնածավալ հոդվածով անդրադարձել է է Greek City Times-ն ու գրել, որ չնայած նրան, որ թուրքերը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին համարում են ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադիրը, հույները, հայերն ու ասորիները հիշում են նրան որպես Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացրած ցեղասպանության հիմնական ոճրագործներից մեկը, ինչը հանգեցրեց շուրջ 3,5 միլիոնի մարդկանց համակարգված բնաջնջմանը:

Աթաթուրքի և նրա նախորդների վարած քաղաքականության արդյունքում մոտ մեկ միլիոն բնաջնջվեցին, 1923-1924 թվականներին Լոզանի պայմանագրի արդյունքում ավելի քան 1,2 միլիոն հույներ բռնի կերպով տեղահանվեցին Թուրքիայից՝ քայքայելով Փոքր Ասիայում, Պոնտոսում և Արևելյան Թրակիայում հունական կյանքի հազարավոր տարիները։

Աթաթուրքը ալբանական հրեա էր, որը ծնվել է Սալոնիկում 1881 թ.: Նրա հայրը մահացել էր, երբ նա երիտասարդ էր, իսկ մայրն աշխատում էր բոդրդելում։ Նա բարձրացավ օսմանյան ռազմական շարքերով՝ աչքի ընկնելով Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած հունա-թուրքական պատերազմի տարիներին:

Հոդվածում մեջբերվում են վկայություններ՝ Աթաթուրքի կողմից հույների ցեղասպանության մասին, որ «Քեմալականները խիզախորեն հետապնդեցին իրենց համակարգված արշավը Փոքր Ասիայում հունական փոքրամասնության ոչնչացման համար, նույն անհավատալի դաժանությամբ, ինչպես Առաջին աշխարհամարտին սկզբին 1 միլիոն հայերի թուրքական կոտորածը»: 1923 թ. օգոստոսի 13-ին Անկարայում անցկացվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Աթաթուրքը հայտարարեց. «Վերջապես մենք արմատախիլ արեցինք հույներին»:

Այնուամենայնիվ, չնայած Աթաթուրքի հանցագործություններին, որի արդյունքում սպանվել են գրեթե մեկ միլիոն հույներ և ջնջվել է հելլենիկ կյանքը, որ գոյություն է ունեցել այսօրվա Թուրքիայի շատ շրջաններում հազարամյակներ շարունակ, Սալոնիկում նրա ծնվելու տունը ոչ միայն պահպանված է, այլև Թուրքիայի հյուպատոսական համալիրի մի մասն է:

Այն ժամանակին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անողոք կերպով առաջ է մղում հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այսօր թանգարան է, մզկիթի վերածելու պրոցեսը, Աթաթուրքի տունը պետք է վերածվի թանգարանի՝ ի հիշատակ 1 միլիոն հույների, որոնք բնաջնջվեցին նրա ռեժիմի կողմից։

Իհարկե, սա չպետք է լինի արձագանքը Էրդողանի՝ թանգարանը մզկիթի վերածելու հավակնության, որին բացասաբար են անդրադարձել ոչ միայն Հունաստանից, այլև ԱՄՆ-ից, ԵՄ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից, այլ պետք է լինի բարոյական հրամայական, որը պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ։
Թուրքիայի կողմից Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու խելագար քայլը Հունաստանին կտա լեգիտիմություն՝ առանց Թուրքիայի որևէ դատապարտման Աթաթուրքի ծննդավայրը վերածել ցեղասպանության թանգարանի։

Էրդողանն ասում է, որ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելն իր սուվերեն իրավունքն է։ Ժամանակն է, որ Հունաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարի ու Աթաթուրքի տունը վերածի հունական ցեղասպանության թանգարանի:

Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանը շեշտեց, որ Հունաստանը չի կարող ազդել կամ մեկնաբանել Թուրքիայի ներքին որոշումների կայացման վրա Սուրբ Սոֆիայի վերաբերյալ, նույնպես էլ Թուրքիան չի կարող Հունաստանում:

Վերջում հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվեց, որ որոշումը կայացված է և Սուրբ Սոֆիան կվերածվի մզկիթի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում