Գրադարանների վիրտուալ անցուդարձը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒLԻՍԻ, Irates.am: Նոր կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթեր», «Տելեգրամ») միջոցով 2020 թվականի մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ։
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունն իր կայք-էջում՝, թվարկելով նախագծերը, որ այս օրերին գրադարանների տնօրինությունն ու աշխատակիցները իրականացրել են տնից։
Արդյունքում՝ գրադարանների միայն ֆեյսբուքյան էջերի հետևորդների թիվն ավելացել է 17 հազար 408-ով՝ դառնալով 57 հազար 652: Առցանց ծրագրերի 4864 հրապարակումներն ապահովել են 4 միլիոն 863 հազար դիտում:
Այսպիսին է փակ գրադարանների վիրտուալ անցուդարձը։ Բայց պարզից էլ պարզ է, որ ետին պլանում է մնում գրադարանի բուն գործառույթը՝ գիրք տալ ու առնելը։ Ինչը, թերևս, անհնար է ընթերցողներ հետ կենդանի հաղորդակցման բացակայության պայմաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում