Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին
11/07/2020 18:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով եվրոպական մեծ թանգարանները շաբաթական կորցնում են շուրջ 600 հազար եվրո։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասել է Եվրոպական թանգարանային կազմակերպությունների ցանցի (Գերմանիա) ներկայացուցիչ Դավիդ Վիլոմը։
«Թանգարանները, որոնք գտնվում են տուրիստական գոտիներում, երկու ամսում կորցրել են իրենց եկամուտների շուրջ 80 տոկոսը։ Մեծ թանգարանները շաբաթական կորցնում են 600 հազար եվրո»,- ասել է նա՝ հղում անեկով Եվրոպայի խորհրդի երկրների թանգարաններին վերաբերող հետազոտության արդյունքներին։
Ըստ նրա, մայրաքաղաքներում գտնվող թանգարաններն ավելի շատ են տուժում, քան շրջանայինները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում