ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ
11/07/2020 19:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒLԻՍԻ, Irates.am:ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն խոր ափսոսանք է հայտնել Թուրքիայի իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք որոշել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել՝ առանց կազմակերպության հետ նախնական քննարկման: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խորապես ցավում է Թուրքիայի իշխանությունների որոշման համար, որն ընդունվել է առանց Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու վերաբերյալ նախնական երկխոսության», – ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում