USD
EUR
RUB

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակներ` տասը տաղանդավոր երեխաների

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը շնորհաշատ երեխաներ դարձել են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց հանձնվել են տարեկան անվանական կրթաթոշակի վկայականներ, յուրքանչյուր ամիս նրանց կփոխանցվի 100 եվրոյին համարժեք դրամ:

«Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հաշվի առնելով հիմնադրամի առաքելությունները, այս տարվա սկզբին որոշում կայացրեց սահմանել կրթաթոշակ Հայաստանի տաղանդավոր պատանի կատարողների համար։ Երաժշտական դպրոցներում սովորում են բազում տաղանդավոր երեխաներ, և այս կրթաթոշակը, ինչպես նաև հիմնադրամի կազմակերպած այլ ծրագրերը հնարավորություն կտան երեխաներին կրթվել և հմտանալ իրենց մասնագիտության մեջ՝ բարձրացնելով իրենց կատարողական վարպետությունը: Կազմակերպելու ենք վարպետության դասեր աշխարհի լավագույն պրոֆեսորների և աշխարհահռչակ արտիստների հետ։ Այս կրթաթոշակը սահմանելու հարցում շատ մեծ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դերը. հենց նրա օգնությամբ մենք կարողացանք հայթայթել սահմանված կրթաթոշակի համար գումար»,-նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր ողջ կազմով նույնպես միացել է այս նախաձեռնությանը: «Մենք հնարավորություն ունենք մեր կրթաթոշակառուներին ոչ միայն տրամադրել նվագախմբի բոլոր համերգների տոմսեր, այլև հանդիպումներ կազմակերպել նվագախմբի կողմից Հայաստան հրավիրված հայտնի երաժիշտների հետ, ապահովել նրանց մասնակցությունը նվագախմբի փորձերին, ինչը մեծ փորձ կլինի մեր պատանիների համար»,-ընդգծել է Տեր-Հովակիմյանը:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ այս անգամ մարզային երաժշտական դպրոցների երեխաները չկարողացան ընդգրկվել ծրագրում: «Մրցույթին մասնակցած, բայց ծրագրում չընդգրկված երեխաների համար հիմնադրամը կկազմակերպի կրթական հետաքրքիր նախագծեր, որոնց մասին մենք հիմա ունենք տարբեր քննակումներ։ Ցանկությունը մեծ է, որ մարզերի երեխաներին նույնպես հնարավոր լինի հետագայում ընդգրկել կրթաթոշակի ծրագրում: Մենք պետք է օգնենք մարզերի երեխաներին զարգացնել իրենց կատարողական վարպետությունը»,- տեղեկացրել է հիմնադրամի տնօրենը:

Մրցույթին մասնակցած երեխաները ուղարկել են տեսաձայնագրություններ իրենց կատարումներով, իսկ ընտրությունը կատարել է միջազգային հանձնաժողովը, որի կազմում են աշխարհում ճանաչում ունեցող հայազգի երաժիշտները՝ Էդվարդ Հայրապետյանը (կոմպոզիտոր), Վահագն Պապյանը (Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դիրիժոր և դաշնակահար), Սուրեն Բագրատունին (Միչիգանի պետական համալսարանի երաժշտական քոլեջի պրոֆեսոր, թավջութակահար) և Բորիս Ալլախվերդյանը (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, կլարնետահար)։

Մրցույթին մասնակցել են 85 երեխա, որոնցից ժյուրին ընտրել է 10 առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների: Ահա նրանք.

Բոյաջյան Դավիթ Հարությունի, ջութակ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Անիսիմովա Ասյա Իգորի, ջութակ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Հակոբյան Մարի Արմանի, թավջութակ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Հեքեքյան Հայկ Տիգրանի, հոբոյ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Գասպարյան Տիգրան Արմենի, հոբոյ, Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց,

Տոնոյան Դավիթ Արայիկի, ֆագոտ, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Գալստյան Սաթենիկ Արտյոմի, գալարափող, Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,

Առաքելյան Միհրան Աշոտի, շեփոր, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ,

Դավթյան Սամվել Կարենի, տրոմբոն, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Սարգսյան Գուր Գոռի, դաշնամուր, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, որն իր գործունեությունը սկսել է 2019 թվականից, սահմանում է «Երաժշտություն հանուն ապագայի» տարեկան անվանական կրթաթոշակ 10-16 տարեկան տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:

Լրահոս
Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»
website by Sargssyan