Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր

Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի այն նույն տեսքով, ինչ այն ունեցել է մինչև հրդեհից կրած վնասները։ artguide.com– հաղորդմամբ, նման որոշում են կայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տաճարի ներկայիս ճարտարապետը, որը վերահսկում է տաճարի վերականգման գործընթացը։

Սկզբում Մակրոնը հակված է եղել, որ Նոտր Դամի վերականգնման նախագիծը կրի «արդի կնիքը», բայց հետո նա վստահել է նախնական տեսքը պահպանելու կողմնակիցների փաստարկներին և հաստատել ներկայացված նախագիծը՝ տաճարի ճշգրիտ վերակառուցումը։

Վերակառուցման նախագծում նշվում է, որ վերականգնման ժամանակ կօգտագործվի բնօրինակ նյութեր՝ «գոթական արվեստի գլուխգործոցի իսկանությանն և ներդաշնակության ապահովման համար»: Նույնիսկ այժմ ՝ հրդեհից մեկ տարի անց, տաճարի կոնստրուկցիան մնում է անկայուն, իսկ փաստացի վերակառուցումը կսկսվի 2021 թվականից ոչ շուտ։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում