Գարսիա Լորկայի հանրահայտ ողբերգությունը կներկայացվի առցանց հարթակում

Գարսիա Լորկայի հանրահայտ ողբերգությունը կներկայացվի առցանց հարթակում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման տեսաձայնագրությունը կցուցադրվի Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերասերները ներկայացումը կարող են դիտել հուլիսի 18-ին՝ ժամը 20:00-ին:

Բեմադրության հեղինակներն են ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը և Արեն Օսպիյանը:

Ներկայացման մեջ զբաղված են Ալլա Դարբինյանը, Արման Սաքանյանը, Արթուր Պապիկյանը, Արմինե Վերմիշյանը, Էդգար Քոչարյանը, Մարիամ Ղևոնդյանը, Նունե Խեչումյանը, Տաթևիկ Պետրոսյանը, Արաքսյա Քոչարյանը, Քրիստինե Ալիխանյանը, Լևոն Զաքարյանը, Թինա Գալոյանը, Հակոբ Դեմիրճյանը, Նոնա Սաֆարյանը, Վահրամ Խառատյանը և Էդգար Բարսեղյանը:

«Արյունոտ հարսանիք» ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում իսպանական լեռնային գյուղում:

Ամուսնուն և ավագ որդուն կորցրած մայրը պետք է ամուսնացնի կրտսեր որդուն, սակայն ի սկզբանե չի հավանում հարսին՝ իմանալով, որ աղջիկը նախկինում այլ փեսացու է ունեցել: Խոսքը Լեոնարդոյի մասին է, որն այժմ ամուսնացած է, բայց անտարբեր չէ հարսի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում