Մայր Աթոռի հրատարակչությունը հերթական անգամ վերահրատարակել է Սբ․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը

Մայր Աթոռի հրատարակչությունը հերթական անգամ վերահրատարակել է Սբ․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը հերթական անգամ վերահրատարակել է Սբ․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի աշխարհաբար տարբերակը (աշխարհաբար փոխադրությունը՝ Մկրտիչ Խերանյանի):

Վերահրատարակության այս տարբերակը ոչ միայն վերանայված է, այլև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կիրառվել է նոր մոտեցում. առաջին անգամ ընթերցողների համար հասանելի է դառնում «Նարեկ»-ի մինչ օրս կատարված միակ ամբողջական ձայնագրությունը՝ վաստակավոր լրագրող և հաղորդավար Վարուժան Օլքինյանի կատարմամբ:

Աղոթագրքի նշված ձայնագրությունը ներկայացված է սույն հրատարակության հավելվածում՝ առանձին QR ծածկագրերով, իսկ բուն ձայնագրությունները ներբեռնված են Ս. Էջմիածնի հրատարակչության Youtub-յան պաշտոնական ալիքում:
Սույն ձայնագրությունը պաշտպանված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով։

 

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում