Բենքսիի հերթական աշխատանքը՝ Լոնդոնի մետրոյում

Բենքսիի հերթական աշխատանքը՝ Լոնդոնի մետրոյում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am։ Անգլիացի գրաֆիտի ոճի նկարիչ Բենքսին ստեղծել է իր հերթական գլուխգործոցը՝ այս անգամ Լոնդոնի մետրոյում։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել Ինստագրամում։

kulturomania.ru կայքի հաղորդմամբ, նա նկարել է իր հայտնի առնետին, որը փռշտում է ու քայլում առանց դիմակի։ Ակնհայտ է, որ ակցիան նվիրված է անվտանգության միջոցների պրոպագանդային` կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով:

«Եթե դուք դիմակով չեք՝ դուք չեք հասնի»,- գրառումն ուղեկցում է տեսանյութին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում