USD
EUR
RUB

Կյանքից հեռացել է Ժիրայր Ալթունյանը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 74 տարեկանում կյանքից հեռացել է խմբավար, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Թաթուլի Ալթունյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ժիրայր Ալթունյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 23-ին Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 1967 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` երգչախմբային դիրիժորական բաժին: 1972 թվականին կոնսերվատորիան գերազանց ավարտելով` ստացել է դիրիժոր-խմբավարի որակավորում: Ավարտելուց հետո ծառայել է Սովետական բանակում: 1973 թվականին աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերությունում՝ որպես գլխավոր դիրիժոր, 1974-1990 թթ.՝ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթում՝ որպես գլխավոր խմբավար:

Ժիրայր Ալթունյանի մասնագիտական կենսագրությունում հատուկ տեղ է գրավում սփյուռքը. հայ համայնքների երգչախմբերում նրա ստեղծած ծրագրերը յուրովի և անհատական վառ երանգներով են օժտված: 1990-2002 թթ նա հրավիրվել է աշխատելու արտերկրում՝ Սիրիա, Իրան: Ղեկավարելով Հալեպի՝ «Սպենդիարյան», Դամասկոսի՝ «Քնար», Թեհրանի՝ «Արարատ» երգչախմբերը՝ նա նպաստել է մեր հայրենակիցների հոգևոր պահանջների ստեղծագործական ընդունակությունների խթանմանը, հայտնաբերմանն ու զարգացմանը:

Միաժամանակ, աշխատել է մանկական երաժշտական դպրոցների բազմաթիվ երգչախմբերում: Ժիրայր Ալթունյանը 2004 թվականից մինչ օրս հանդիսացել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվետսական ղեկավար: Նա համույթի բազմաթիվ երգերի, պարերի գործիքավորման հեղինակ է: Նրա աշխատանքները նոր մտածողության արդյունք են՝ միաժամանակ կրելով ժամանակի շունչն ու ավանդականի լավագույն հատկանիշները: Նվիրյալ գեղարվեստական ղեկավարն իր ամբողջ ներուժով զարգացրել է համույթի կատարողական արվեստը, ոգևորել և հետամուտ է եղել վերջինիս մասնագիտական աճին և կատարելությանը:

Լրահոս
Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»
website by Sargssyan