Ներսես Աթաբեկյան. Ինչպես առաջին հեռվում

Ներսես Աթաբեկյան. Ինչպես առաջին հեռվում

Ես քեզ ամեն գիշեր
կորցնում եմ նորից՝
Չարենցի մայթին,
հեքիաթի խոնավ անտառում,
առաջնեկիդ ծննդյան տարում,
ուրախության առթիվ
ու տխրության առթիվ,
տարեմուտից մինչև նախագարուն
ու գիժ մարտից մինչ նախատարու
կեսգիշերը վերջին,
երբ դեռ սպասում են գալուն,-
ես քեզ կորցնելու կարգ եմ կատարում,
մեն-մենակս,
ներսում,
աներգչախումբ,
անմոմ,
անդրախտ ու անկես,
անվկա ու անքեզ, բայց միշտ մեկին մեկ,
ինչպես առաջին հեռվում,
երբ սերը Հակոբի սանդուղքով բարձրացավ վեր՝
Աստված, թե սատանա գտնելու…

Հետևեք մեզ նաև Telegram-ում