Տաթև Հովակիմյան. Սաննիէ

Տաթև Հովակիմյան. Սաննիէ

Ու թող ներվեն բոլոր մեզ մոռացողները,
ու մոռացվեն մեզ չներողները,
թող մաշկիս վրայից կորչեն բոլոր մատնահետքերը,
թող մեկ այլ իրականությունում կյանքն ավելի գեղեցիկ լինի
ու թող խոսքերը ոչինչ չկործանեն,
որովհետեւ ես ավազների վրա
խենթի պես անվերջ
պտտվել եմ
ուզում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում